Վենեսուելայի նախագահ Չավեսին տեղափոխել են Ֆիդել Կաստրոյի գաղտնի բունկեր
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով Կուբայի մայրաքաղաք Հավանայում քաղցկեղի դեմ բուժման կուրս է ընդունում, տեղափոխվել է նոր, ընդ որում, գաղտնի հոսպիտալ: ԶԼՄ-ների տվյալներով`հոսպիտալը գտնվում է Հավանայում Հեղափոխության հրապարակի տակ գտնվող ստորգետնյա բունկերում:
Vesti.ru-ի փոխանցմամբ Չավեսն արդեն հոսպիտալում է: Լրագրողների կարծիքով՝ դա արվել միայն մի նպատակով՝ արգելել Չավեսի առողջական վիճակի մասին տեղեկության արտահոսքի հնարավորությունը: Հավելենք, որ ստորգետնյա հիվանդանոցը կառուցվել էր Ֆիդել Կաստրոյի համար:
2012-ի դեկտեմբերի 11-ին Չավեսը հերթական՝ 4-րդ վիրահատությունն էր տարել Հավանայում, որից հետո նրա մոտ բարդացումներ էին սկսվել: Բժիշկները հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է շնչառական ուղիների ինֆեկցիա, սակայն նախագահի վիճակը գնահատվում է կայուն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)