Գիտնականներն առաջարկում են վիագրայով բուժել տղամարդկանց ճարպակալումը
Գիտություն և Մշակույթ
Գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու պոտենցիայի խանգարումները բուժող հանրահայտ վիագրան նաև խոչընդոտում է ճարպակալման երևույթի ի հայտ գալուն, գրում է Pօdrobnosti-ն:
Բոննի համալսարանի աշխատակիցներն անցկացվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքում մկների վրա կիրառված փորձը ցույց է տալիս, որ վիագրայում առկա սիլդենաֆիլ տարրը կարողանում է սպիտակ ճարպը վերածել գորշի: Դա էլ ճնշում է լիպիդների կուտակմանը, այսինքն՝ կանխում է ավելորդ քաշի ձևավորումը: Գիտնականները մտադիր են շարունակել իրենց ուսումնասիրությունը և այդ մեխանիզմը կիրառել՝ ստուգելով վիագրայի ազդեցությունը ճարպային հանգույցների վրա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)