Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) 

Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍՆ

Հրապարակումներ

Կենտրոնական բանկում կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2-րդ փուլի ավարտական նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփման աշխատանքները։ Նիստը վարել է վերոնշյալ ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղահրամանյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ֆինանսական կրթության համակարգային ինտեգրումը հանրակրթության մեջ՝ նշելով, որ ֆինանսական կրթության ներդրումը դպրոցական ծրագրում՝ սկսած վաղ տարիքից, կարևոր հիմք է երեխաների և երիտասարդների ֆինանսական մտածողության ձևավորման և երկարաժամկետ որոշումների կայացման համար: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունը Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ իրականացնում է ֆինանսական կրթության ծրագիրը, որը ժամանակակից մարդու գրագիտության կարևոր բաղադրիչներից է:

«Ֆինանսական տարբեր գործիքներից օգտվելը, սեփական բյուջեն պլանավորելն ու վերահսկելը մարդու բարեկեցության, կյանքի որակի բարելավման համար առանցքային նշանակություն ունեն: Հաճախ ոչ պատշաճ գիտելիքի և ոչ բավարար գրագիտության հետևանքով մարդիկ հայտնվում են բարդ իրավիճակներում, տարբեր ֆինանսական խարդախությունների զոհ են դառնում, և ակնհայտ է, որ ֆինանսական գրագիտությունն իրականում կյանքի կարևոր հմտություն է, բազմաթիվ խնդիրների լուծման ուղի, և այդ պատճառով այս ուղղությամբ կրթությունը սկսել ենք վաղ տարիքից: Ֆինանսական գրագիտության թեմաները ներդրված են դպրոցական մի շարք  առարկաներում՝ «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» «Հասարակագիտություն» և այլն։ Սա օգնում է նաև, որ այդ առարկաների ուսուցումը դառնա ավելի իրական, կապվի կյանքի հետ և ապահովի գործնական գիտելիք»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա անդրադարձել է նաև տարբեր հարթակների ու միջոցառումների շրջանակում, մասնավորապես, երիտասարդական կենտրոններում ֆինանսական գրագիտության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

«Կառավարության քաղաքականությունն է տարբեր մարզերում բացել երիտասարդական կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ: Երիտասարդական կենտրոնների կարևոր անելիքներից մեկը ֆինանսական կրթության ծրագրերի իրականացումն է։ Այս կենտրոններում ոչ ֆորմալ կրթության  հասանելիություն ունեն նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդները։ Մենք միշտ պետք է մտածենք բնակչության ամենախոցելի հատվածների մասին, որոնք տվյալ պահին կրթական  ֆորմալ  համակարգում ընդգրկված չեն: Հետազոտությունները թույլ են տալիս տեսնել՝ որտեղից պետք է սկսել աշխատանքը, և ինչպես բարելավել ֆինանսական գրագիտության մակարդակը:

Միաժամանակ՝ արձանագրված արդյունքները նաև փաստում են, որ ֆինանսական գրագիտության բարելավման առումով առաջընթաց ունենք: Տեխնոլոգիական զարգացման գործընթացների ներկա պայմաններում մեդիագրագիտությունն ու ֆինանսական գրագիտությունը կողք կողքի են զարգանում՝ որպես կարևոր անձնային հմտություններ: Գնալով ավելի հասանելի են դառնում առցանց, թվային տիրույթում կիբեռանվտանգության, մեդիագրագիտության, կիբեռհիգիենայի կանոնների իմացության պահանջները, և այս իմաստով, կարծում եմ, որ շատ արդյունավետ կլինի, եթե ավելի ինտեգրված մոտեցում ցուցաբերենք այս երկու ուղղությունների համատեղ աշխատանքի իրականացմանը»,- ասել է նախարարը:

Բացման խոսքում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ ֆինանսական կրթությունը Հայաստանում ձևավորվել է որպես համատեղ, շարունակական և համակարգային պետական օրակարգ, որի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներն այսօր արդեն չափելի են։

Նրա խոսքով՝ ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025 թվականին կազմել է 56.5%՝ գերազանցելով ինչպես 2025 թվականի համար սահմանված 50% ազգային թիրախը, այնպես էլ 2031 թվականի երկարաժամկետ նպատակային ցուցանիշը՝ 55%։ Ընդհանուր առմամբ՝ վերջին հինգ տարիների ընթացքում ֆինանսական կարողությունների ինդեքսն աճել է 9.7 տոկոսային կետով։

ԿԲ սպառողների զորակցման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Դավիթ Խառատյանն ընդգծվել է, որ վերջին հնգամյակի ընթացքում ֆինանսական կրթության ծրագիրն իրականացվել է ավելի քան 54 գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ՝ ներառյալ պետական մարմիններ, ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ, հասարակական և միջազգային կազմակերպություններ։

Հանրակրթության ոլորտում ֆինանսական կրթությունը համակարգային կերպով ներդրված է դպրոցական ծրագրում՝ տարեկան ընդգրկելով շուրջ 320000 աշակերտի, իսկ ծրագրի իրականացման համար վերապատրաստվել է մոտ 10000 ուսուցիչ։

Նիստի ընթացքում «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025» հետազոտության արդյունքները ներկայացրել է հետազոտությունն իրականացրած «Ամպերա» ՍՊԸ հիմնադիր Վարդան Աղբալյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
Ամենադիտված