Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին Թեհրանի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել Հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել քաղաքացիների կենցաղային տեխնիկան․ պատգամավոր Աճել է դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորների հոսքը. ՏԿԵ նախարար Երևանում փետրվարի 3-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով ԱՄՆ-Հնդկաստան առևտրային գործարքը վերաբերում է նավթին և պաշտպանության ոլորտին. Reuters Ավելի քան 30 կոլումբիացի զինյալներ փետրվարին կմիանան Ուկրաինայի զինված ուժերին ԵԱՀԿ-ն ցանկանում է վերահսկել Ուկրաինայում խաղաղությունը ԱՆ-ն պարզաբանել է 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը. Մանրամասներ NYT. Իրանը պատրաստ է դադարեցնել իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ով համաձայնության հասնելու համար ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա»-ի մաքսանենգության դեպք Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց 

Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու... Մովսես Գորգիսյան (տեսանյութ)

Հայաստան

1990թ. այս օրը զոհվեց Մովսես Գորգիսյանը...

Գորգիսյանների տոհմական բնօրրանը եղել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սղերդ քաղաքը, որտեղ ծնվել է Մովսեսի պապը' Սամի Չաուշը: 1915թ. Մեծ եղեռնի օրերին նա դարձավ պայքարի մարտիկ. հայրենի բնակավայրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, բազում վճռորոշ մարտերի, հետագայում' Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Պատմում են, որ թուրք եղեռնագործների ձեռքից մոտ հարյուր աղջիկ է ազատել, որոնցից վերջինին' Վերոնիկային, վիճակված էր դառնալ նրա կինը' Մովսեսի տատը:

Գաղթի ճանապարհները Մովսեսի նախնիներին տարել են Եգիպտոս: Կահիրեում մի սրճարան կար' «Ընկեր Սամուելի սրճարանը», որը դարձել էր հավաքատեղի, ուր ամեն երեկո աշխատանքից հետո հավաքվում էին հայերը: Փոքր տարիքից Սամվելը ՀՅԴ շարքերում էր և ուխտել էր ծառայել հայությանն ու Հայաստանի ազատագրման արդար դատին: Եղեռնի տարիներին պատմական Կիլիկիայից Մերձավոր Արևելք է տարագրվում նաև Մովսեսի մոր' Աթթարյանների տոհմը: Երկրորդ աշխարհամարտից հետո' 1947թ.-ին հարյուր հազարավոր հայրենակարոտ հայերի հետ Մովսեսի ծնողները' Գևորգը' Կահիրեից և Ալիսը'Հալեպից, առաջին իսկ քարավանով հայրենադարձվեցին: Սակայն խորհրդային իշխանությունների որոշումով նրանք դասվեցին հասարակության համար անցանկալի տարրերի շարքում և բռնագաղթվեցին Ալթայի երկրամաս: Այնտեղ էլ հանդիպեցին Մովսեսի ծնողները, ամուսնացան, ունեցան զավակներ' Սամվելին և Արաքսին: Ստալինի մահից հետո Գորգիսյանների ընտանիքին թույլատրվեց վերադառնալ հայրենիք, հաստատվել Երևանում, որտեղ էլ 1961թ. դեկտեմբերի 3-ին ծնվեց ընտանիքի կրտսերը' Մովսեսը: Մովսեսը երեք տարեկան էր, երբ աքսորավայրում ձեռք բերած բազմաթիվ հիվանդություններից մահացավ հայրը: Երեք փոքր երեխաների հոգսերով ծանրաբեռնված մայրը' Ալիսը, ստիպված էր զօրուգիշեր աշխատել: Մնալով անհայր և կյանքի դառնությունները ցմրուր ճաշակելով' Մովսեսը վաղ հասունացավ. նա իր բացառիկ ունակություններով առանձնանում էր հասակակիցներից: Նա դաստիարակվել է մի ընտանիքում, ուր պաշտամունք էին ազգային-ազատագրական շարժման նվիրյալները, և Սամի Չաուշը վերածնվեց թոռան մեջ ազգային հողի վրա անզիջող-հանդունգն բնավորությամբ: Դեռ փոքր հասակից գերզգայուն էր, ընկալունակ, անչափ հետաքրքրասեր խառնվածքով, ամեն բան ձգտում էր ըմբռնել, իմաստավորել մինչև վերջին մանրուքը: Աչքի էր ընկնումսկզբունքայնությամբ. մինչև վերջ պնդում էր իր տեսակետը և ապացուցում իրավացիությունը: Ոչ ոքի չէր վիրավորում, բայց գիտեր ընդդիմախոսել, հատկապես ազգային հարցերի շուրջ: Հարևան Նաջարյանների տանը հաճախ էին հավաքվում Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ-ի) անդամները: Մովսեսը դպրոցական երեխա էր և հաճախ ներկա էր լինում այդ հավաքներին, ակնապիշ լսում զրույցները: Այստեղ նա ծանոթացավ դարասկզբի ազգային- ազատագրական պայքարի պատմությանը, ֆիդայինների սխրագործություններին: Հետո ծանոթացավ Աշոտ Նավասարդյանի հետ, ով Մովսեսի նվիրվածությունը ստուգելու համար միքանի հանձնարարություն էր տվել ու ապշել նրա հավատարմությունից: Մովսեսը նպատակասլացություն, վճռականություն սովորեց Հայոց ազգային-ազատագրական պայքարի մեծերից, ավագ սերնդի զինակից ընկերներից ու սերնդակիցներից, ձեռք բերեց հաղթանակ կռելու հաստատակամություն:
* * *
Գորգիսյանի դերասանական տաղանդն ի հայտ եկավ մանկուց և կանխորոշեց նրա ստեղծագործական կյանքի հետագա ընթացքը: Պատանեկության տարիներին Մովսեսը շրջանային մշակույթի տանը գործող ասմունքի և թատերական խմբակների աչքի ընկնող անդամներից էր, խաղում էր բեմադրություններում ու ասմունքում էր: 1980թ-ին ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Նրան խոստումնալից ապագա էր սպասվում: Ուսանողական տարիների նրա փայլուն նկարագիրը փաստում էր, որ մուտք է գործում արվեստի բնագավառ որպես հասուն երիտասարդ: Պատահական չէր, որ անվանի ռեժիսոր Արման Մանարյանն ու Հենրիկ Մարգարյանը «Ոսկի և հող» գեղարվեստական ֆիլմը (սցենարի հեղինակ'Շահեն Թաթիկյան) նկարահանելիս գլխավոր դերը վստահեցին Մովսեսին, որը նա կատարեց փայլուն' իրեն հատուկ ընդգծվածությամբ և, ավաղ, սեփական ճակատագրի բնութագրումով. Սանթուրը ռազմաճակատ մեկնեց հայրենիքը պաշտպանելու և չվերադարձավ: Այդպես էլ ինքը' Մովսես Գորգիսյանը: Ամուսնացավ իր համակուրսեցու' Ռուզանի հետ, ով դարձավ Մովսեսի ամենահավատարիմ ընկերն ու գաղափարակիցը: 1982թ-ին ծնվեց նրանց դուստրը' Գոհարը: Նրանք այն հազվադեպ երիտասարդներից էին, որ թողած մայրաքաղաքի աշխատանքը և ստեղծագործական նշանակալի հնարավորությունները, վճռեցին գնալ Հայաստանի հեռավոր շրջան' Գորիս: Տեղի դրամատիկական թատրոնում Մովսեսը խաղաց Շեքսպիրի «Սխալներիկոմեդիա», Լև Կորսունսկու «Ինքնակոչը», Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացումներում: Մովսեսն օժտված էր բարդ, հակասական ներաշխարհով, մի կողմից' արվեստագետի զգացմունքային հոգին, մյուս կողմից կորովի, անկոտրում կամք, վճռականություն, սառը, բյուրեղյա դատողություն:
* * *
1966 թվականին միակուսակցական խորհրդային կայսրության սահմաններում, Ազգային միացյալ կուսակցության հիմնաքարն էին դնում այն երիտասարդները, ովքեր փորձում էին գերակա դարձնել Հայրենիքի անկախության գաղափարը: 1979թ. փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ նա որդեգրվեց Հայաստանի պետականության վերականգնման, Հայ դատի արդարացի լուծման պայքարին ու դարձավ ԱՄԿ երդվյալ անդամ... Խորհրդային պետությունում ազատության ցանկացած դրսևորում հետապնդվում էր և Հայաստանի անկախության ու Հայկական հարցի արդարացի լուծման ջանքերն արժանանում էին հալածանքների. ԱՄԿ-ի գաղափարակից ավագ ընկերները ձերբակալված էին և իրենց պատիժն էին կրում խորհրդային ճամբարներում: 1987թ., երբ դեռ պարզ չէր, թե գորբաչովյան քաղաքականությունը դեպի ուր կտանի, ԱՄԿ-ի հենքի վրա, ստեղծվեց Ազգային Ինքնորոշում Միավորումը, որի հիմնադիրներն էին Պարույր Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Մովսես Գորգիսյանը,Մեխակ Գաբրիելյանը և Սուսաննա Ավագյանը: Նրանք ընդհատակյա պայքարը տեղափոխեցին ժողովրդավարության դաշտ' ազգային գործունեություն ծավալելու: Սկսվում է Գորգիսյանի գործունեության նոր փուլ: Որպես առաջին քայլ, ստեղծվեց քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե: Մովսեսը պայքարում էր քաղբանտարկյալների ազատության, մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության սկզբունքների հաստատման համար: Անկախության գաղափարը տարածելու և ժողովրդի սեփականությունը դարձնելու նպատակով ստեղծվեց «Անկախություն» շաբաթաթերթը, որը դարձավ հայ ազատ մամուլի առաջնեկը:

Որոշ ժամանակ անց Մովսեսը սկսեց ռուսերենից թարգմանաբար հրատարակել «Գլաստնոստ» («Հրապարակայնություն») պարբերականը: Այն ժամանակի համար անաչառ տեղեկություններ տվող մամուլ էր, որի սպառումը օրըստօրե մեծանում էր: Երբ 1988-ին սկսվեց ազգային ազատագրական պայքարի նոր փուլը' Ղարաբաղյան շարժումը, շատերն անգամ չէին մտածում անկախ պետականության վերականգնման մասին: Մովսեսն իր ներքին ուժով, խոսքի վարպետությամբ, բացատրելու, համոզելու ունակությամբ, զորեղ տրամաբանությամբ ու խորաթափանցությամբ կարողացավ բոլշևիզմի սերմանած վախն ու բարդույթը արմատախիլ անել ժողովրդի միջից: Իր համարձակությունն ու գաղափարի նվիրումը խթանում էր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը: «Մենք պայքարում ենք ինքնորոշման ճանապարհով վերականգնելու մեր ազգի կորուստներից ամենասրբագույնը' ազատությունը»: Այդպես էր ասում և ապրում Մովսեսը: Թեև երեք տարվա ընթացքում վեց անգամ ձերբակալվեց, այնուհանդերձ մնաց անընկճելի: 1988թ-ի մայիսի 28-ին, Խորհրդային Հայաստանում, առաջին անգամ ծածանվեց մեր անկախության խորհրդանիշ Եռագույնը: Մովսեսը սկսեց հրատարակել հայ ազատամարտին նվիրված գրքույկներ, իսկ երբ ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, ի պաշտպանություն նրանց, տպագրեց երկլեզու «Մեղադրվում են» ժողովածուն: Նա այցելում էր ձերբակալվածների ընտանիքներին, սատարում նրանց: Կազմակերպում և մասնակցում էր արտոնված և չարտոնված հանրահավաքներին, ցույցերին, հռետորական ձիրքի լավագույն դրսևորումները նրա ելույթներն էին: Հանդիպումներ էր ունենում Հանրապետության, Միության և միջազգային տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների, թղթակիցների, մտավորականների ու քաղաքական գործիչների հետ: Քաղաքական վայրիվերումների մեջ տարուբերվող խմբավորումներն ու հոսանքները համախմբող, շաղկապող օղակ էր և զորավիգ էր լինում այլ հասարակական կազմակերպություններին: Իր գործունեության առաջին իսկ օրվանից Մովսես Գորգիսյանը որդեգրել էր մի սկզբունք. թույլ չտալ, որ Հայաստանի անկախության ճանապարհին ազատագրական պայքարը շեղվի ու վերածվի որևէ կուսակցության ու գաղափարի հակադրության, այլ մնա ի շահ հայ ժողովրդի նվիրական երազանքի ու արդար պահանջատիրության, ի շահ մարդասիրության ու պայքարի: Մովսեսն ապահովում էր հայաստանյան տեղեկատվությունը արտասահմանում, տալիս համարձակ հարցազրույցներ:
Երկրաշարժի առաջին իսկ օրը իր բողոք-հացադուլով մեկուսարանում պահանջեց անհապաղ իրեն ազատ արձակել և հնարավորություն ընձեռել ազգի համար ողբերգական այդ պահին իր ժողովրդի կողքին լինելու, նրա ցավը կիսելու և օգնելու տուժածներին: Նրա միտքը տեսնում էր, որ ազգընտիր խորհրդարանը կարող է լուրջ քաղաքական ուժ հանդիսանալ հայ ժողովրդի համար: Սակայն, ցավոք, դրա գաղափարախոսը չտեսավ այն: «Ղարաբաղ» պահանջող ժողովրդին բացատրում էր, որ միայն անկախ, ազատ և հզոր Հայաստանը կարող է օգնել Արցախին:
* * *
1988-ի փետրվարին Ադրբեջանում սումգայիթյան ոճրագործությունը ապացուցեց, որ անհրաժեշտ է ոչ թե հույսը դնել խորհրդային բանակի վրա, այլ ունենալ սեփական զինվորական կազմավորումներ: Պետք էր զինվել և պատրաստ լինել հարևան պետությունների ոտնձգություններից պաշտպանվելու: «Ինքնապաշտպանությունը ազգի սրբազան իրավունքն է»,- ասում էր Մովսեսը: Նա գտնում էր, որ նախ և առաջ անհրաժեշտ է հայ տղամարդկանց հավաքագրել, վարժեցնել զենքին, զորավարժություններ կազմակերպել, այդուհետ ամրագրել Հայոց Ազգային բանակի սկզբնավորումը: Բայց դեպքերն այնպես արագ ընթացան, որ բանակումի ժամանակ չկար, սահմաններում կրակոցներ սկսվեցին ու անհրաժեշտություն եղավ ստեղծել կամավորական ջոկատներ:

Մովսեսը դարձավ «Հայոց ազգային բանակ» և «Անկախության բանակ» ջոկատների հիմնադիրը: Հուշեց գաղափարն ու օգնեց գաղափարական ու կազմակերպչական, ինչպես նաև սպառազինության և հանդերձանք հայթայթելու հարցերում: Անզեն հայությանը նախ զինեցին ոգով և հետո նաև զենքով: 1990թ. հունվարի 18-ին լուր ստացվեց, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էին հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ: Օրըստօրե ահագնացող սպառնալիքը չեզոքացնելու համար ինքնապաշտպանական ջոկատները աճապարում էին դեպի Երասխավան:

Մովսեսն այդ օրը հիվանդ էր' ջերմություն ուներ: Գործերը շատ էին, սակայն ոչ կազդուրվելու, ոչ սնվելու, ոչ էլ քնելու ժամանակ չկար. Երասխավանի կռիվը «Անկախության բանակի» առաջին մարտն էր, այն էլ' խորհրդային բանակի դեմ: Պարտքը կանչեց, և Մովսեսը, որ հազար ասելիք ու անելիք ուներ իր ժողովրդին, հավերժ 28- ամյա գաղափարական մարտիկը, զենք վերցրեց, որ սերունդներին սրբագործված հանձներ իր պատգամը: Մեկնեց ի մարտ, ի հաղթություն...

Գիտակցելով, թե հայ-ադրբեջական սադրանքների թիկունքում ովքեր են կանգնած և ինչ նպատակ են հետապնդում, 1990թ.-ի հունվարի 19-ին Երասխավանի բլրի վրա լսվեց Մովսեսի վերջին խոսքը. «Չե՞ք տեսնում, սա խաղ է' թատրոն»: Դեմքով դեպի բարձր սարը, ուր տեղակայված էր թշնամին, որին աջակցում էին խորհրդային ստորաբաժանումները, նա քայլում էր զայրացած ու ձեռքերով ինչ-որ բաներ ասում: Ավարտվել էր սադրանքը և ետ վերադառնալ էր պետք: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը գտավ նրան: Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում' Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի հարևանությամբ: Մովսես Գորգիսյանը հայ ժողովրդին առաջնորդեց դեպի ազատ, անկախ Հայաստան' միացյալ Հայաստանի երազանքը ժառանգելով եկող սերունդներին: 1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով' ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը: Աննկուն կամքի ու բարոյական սկզբունքների շնորհիվ Գորգիսյանը դարձավ առաջնորդ: Աստված, Ազգ, Հայրենիք' ահա Մովսեսի հավատամքը: Մարդ, ով իր ապրած կարճ կյանքով կրթեց հազարավոր մարդկանց և հայեցի ապրելու ու գործելու ուղենիշ դարձավ սերունդներիհամար:

Մովսես Գորգիսյանը հայ ժողովրդի ազատատենչ ոգու խտացված և հավաքական մարմնացումն է ու հայոց նորագույն պատմությունը կերտողներից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասինԶելենսկին հայտարարել է Ուկրաինայի՝ խաղաղության ուղղությամբ «իրական քայլեր» ձեռնարկելու պատրաստակամության մասինԹեհրանի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել Հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել քաղաքացիների կենցաղային տեխնիկան․ պատգամավորԱճել է դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորների հոսքը. ՏԿԵ նախարարԱՄՆ-ը պլանավորում է հրթիռային պաշտպանության համակարգ Գրենլանդիայում. վերլուծաբանԱՄՆ-ն և Եվրոպան «ռազմական պատասխան» կտան Ուկրաինայում խաղաղության հնարավոր խախտմանըԵրևանում փետրվարի 3-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքովԱՄՆ-Հնդկաստան առևտրային գործարքը վերաբերում է նավթին և պաշտպանության ոլորտին. ReutersԹրամփի սպառնալիքը կասկածի տակ է դնում կանադական ինքնաթիռներըԻնչու է Հնդկաստանում «ձախողվել» ռուսական Սու-35-ը․ ԶԼՄԱվելի քան 30 կոլումբիացի զինյալներ փետրվարին կմիանան Ուկրաինայի զինված ուժերին ԵԱՀԿ-ն ցանկանում է վերահսկել Ուկրաինայում խաղաղությունըԱՆ-ն պարզաբանել է 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը. Մանրամասներ Թրամփի կառավարումն ազդում է դոլարի արժեզրկման վրաNYT. Իրանը պատրաստ է դադարեցնել իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ով համաձայնության հասնելու համարԻրան․ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իսրայելը նույնպես կհայտնվի հակամարտությունումԻրանում չեն բացառել, որ ԱՄՆ-ի հարվածների արդյունքում՝ կառավարությունը կարող է տապալվելՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա»-ի մաքսանենգության դեպքԱրշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Մասկը հայտարարել է իր երկու ընկերությունների՝ SpaceX-ի և xAI-ի միավորման մասին Չինաստանն ու Ուրուգվայը քննարկել են համատեղ համագործակցության հնարավորություններըՍպիտակ տունը Հարվարդից 1 միլիարդ դոլար փոխհատուցում է պահանջումԻրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացումը՝ փոխարենը ինչ-որ բան ստանալու դիմաց․ Խամենեիի խորհրդական Ռուսաստանը պատրաստ է նոր աշխարհին՝ առանց միջուկային սահմանափակումների․ ՌյաբկովՈւՂԻՂ. Արշակ Սրբազանի դատական գործի վերաբերյալ որոշման հրապարակումըԱրգելափակումից դուրս է բերվել 97 տրանսպորտային միջոց, օգնություն է ստացել 181 քաղաքացիՆերշնչող այց․ հույսի ուղերձ Հայաստանի երեխաներին․ Արմինե Հովհաննիսյան Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգըԻրանն ազդարարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունըՄեծ Բրիտանիայում չեն բացառել Կալասի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները խափանելու փորձերը «Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղումԱՄՆ-ի հարվածի դեպքում Իսրայելը կդառնա Թեհրանի թիրախը. Խամենեիի խորհրդականԹրամփը Էպշտեյնին մեղադրել է իր ընտրական հաղթանակը խափանելու փորձի մեջ ԵԱՀԿ-ն ցանկանում է վերահսկել Ուկրաինայում խաղաղությունըԱրարատի մարզի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ Ուկրաինան և Արևմուտքը համաձայնեցրել են հրադադարի խախտումների համատեղ արձագանքի ծրագիրԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Գազայի բնակիչները մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բժշկական օգնություն ստանալու նպատակով մուտք են գործել Եգիպտոս Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Փրկարարները կանխել են Արմավիր քաղաքի անասնաբուժական խանութի պահեստի հրդեհի տարածումըԻրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել. Մանրամասներ Սևան լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով (Լուսանկար)Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՏղամարդը ՌԴ-ում ընդունել է մեղքը 4 օր առաջ անհետ կորած 9 տարեկան տղայի սպանության մեջ TRIPP-ը այս փուլում դեռևս ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. ՍարգսյանՀրազդանում ավտոմեքենա է այրվել 34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըՌեժիմի արշավանքը Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված