Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել
Հրապարակումներ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Այսօր արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը։
Դրա ընթացքում այդ «կազմակերպության»՝ արհեստածին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի բաժնի վարիչ Ադալաթ Վալիևը, հադես է եկել փաստացի խոստովանությամբ առ այն, որ, այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի», կեղծ, հակահայկական, ծավալապաշտական և ագրեսիվ ծրագիրը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի կողմից վերածվել է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկի։
Եթե վերլուծենք նրա բարբաջանքը, ապա այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի» շինծու թեման առաջին անգամ քաղաքական մակարդակում արծարծվել է Հեյդար Ալիևի կողմից, իսկ Բաքվի ներկայիս բռնապետն, այն դարձրել է պետական քաղաքականության առաջնահերթություններից։
Հետաքրքիր է՝ խաղաղության գնացող այդ ո՞ր երկրի ամենաբարձր պաշտոնյան է մյուս երկրի հանդեպ թշնամական և քայքայիչ ծրագիրը դարձնում պետական քաղաքականության առաջնահերթություններից»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)