Դեդ Հասանի ընտանիքը մեղադրում է վրաց իշխանություններին նրա մարմինը չընդունելու համար
Հասարակություն
Սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի ընտանքիը մեղադրում է Վրաստանի իշխանություններին այն բանում, որ նախօրեին Մոսկվայում սպանված «օրենքով գողի» դիակը տեղափոխող ինքնաթիռը չի ընդունվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի կողմից, գրում է Podrobnosti.ua-ն։
Ռուսթավի-2 հեռուստաընկերության տվյալներով՝ Թբիլիսիում գտնվող Դեդ Հասանի բարեկամները հայտարարել են, որ հենց կառավարություննը և անձամբ ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին է կարգադրել չընդունել Մոսկվայից ժամանող ինքնաթիռը։
Հեռուստաընկերությունը հայտնում է, որ Թբիլիսիում են ապրում Ասլան Ուսոյանի կինն ու աղջիկը։
Ընտանիքը ցանկացել է Ուսոյանին թաղել նրա ծնողների կողքին՝ Կուկիա գերեզմանատանը։
Միաժամանակ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ Դեդ Հասանին տեղափոխող ինքնաթիռը չընդունելու մասին շրջանառվող լուրերին։ Ինչպես լրագրողներին հայտնել են Թբիլիսիի օդանավակայանից, այդ տեղեկությունը հույժ գաղտնի է պահվում, քանի որ խոսքը գնում է հատուկ չվերթի մասին։
Ինչպես հայտնի է, խոսքը գնում է մասնավոր չվերթի մասին։ Մենք իրավունք չունենք հրապարակել հատուկ չվերթերի մասին որևէ տեղեկություն: Ինքնաթիռը վարձվել է մասնավոր անձի կողմից, իսկ օդանավակայանը պարտավոր է ապահովել գաղտնիությունը, հայտարարել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը