10 քայլ դեպի Facebook-ի էջի լայն ճանաչում
Հասարակություն
2012 թվականի հոկտեմբերին Facebook-ում գրանցվել է մեկ մլրդ լայք: Facebook-ը դարձել է կարևոր միջավայր բիզնեսի, բրենդների, ճանաչված անձանց, երաժիշտների, քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների, դպրոցների և այլ մտավորականների համար:
Facebook-ում յուրաքանչյուրը կարող է մի քանի րոպեում ստեղծել էջ, ինչն անվճար է։ Սակայն Facebook-ի էջ բացելը և այն ճանաչման հասցնելը տարբերվում են միմյանցից: Forbes պարբերականը նշել է 10 նախապայման լայնորեն ճանաչված էջ ստեղծելու համար:
1. Ընտրիր օգտատերի համապատասխան անվանում։
2. About հատվածում ներկայացնել մանրամասներ քո բիզնեսի կամ կազմակերպության մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ է հետաքրքրում մարդկանց:
3. Լիարժեք տեղեկություններ ներկայացնել կազմակերպության կամ բիզնեսի վերաբերյալ։
4. Ընտրել շապիկի համար այնպիսի նկար, որը կգրավի ընթերցողների ուշադրությունը։ Ընդ որում, նկարի վրա ցանկալի է ներկայացնել տեղեկություններ բիզնեսի մասին:
5. Պրոֆիլի համարժեք լուսանկար, որը պետք է լինի բրենդային և ճանաչվի յուրաքանչյուր օգտատերի կողմից:
6. Facebook-ի էջում ավելացնել ծրագրեր, որոնք տեսանելի կլինեն բոլորին։
7. Էջում տեղադրել մանրամասներ բիզնեսի մասին։
8. Որքան հնարավոր է բազմաթիվ տվայլներ տեսանելի դարձնել լայն հասակությանը։
9. Հավաքել որքան հնարավոր է շատ like։
10. Առաջարկել որևէ արտասովոր բան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը