Մեծ Բրիտանիայի դեսպանն ու Սրբուհի Գալյանը հանդիպել են․ հայտնի է զրույցի մանրամասները
Հրապարակումներ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարարն ու դեսպանը քննարկել են հետևյալ հարցերը՝
սահմանադրական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները.
ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և այդ շրջանակում նախարարության ստանձնած պարտավորությունները.
անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ստեղծումը.
դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները.
կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և լոբբինգի կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Սրբուհի Գալյանը հայտնել է, որ թվայնացման բարեփոխումների շրջանակում արդեն հնարավոր է ՔԿԱԳ ծառայությունները՝ ծննդի, ամուսնության և այլ գրանցումներն իրականացնել առցանց եղանակով։ Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարի նախագծերին։ Քննարկվել է նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրականացվող բարեփոխումները կարևոր են պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ալեքսանդրա Քոուլը նշել է, որ պատրաստ են աջակցություն տրամադրել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին:
Նախարարը նշել է, որ 2026 թվականը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի: Երկուստեք կարևորվել է նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման փաստաթղթի մշակման և ներկայացման հարցը։
Նախարարն ու դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ երկխոսությունը՝ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)