Խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանում գյուղատնտեսության զարգացմանը
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին այցելել է քաղաք Հադրութ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանը:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ բնագավառի դինամիկ զարգացման համար մեզ մոտ առկա են բոլոր նախադրյալները՝ բնակլիմայական, պատմական եւ սոցիալ-տնտեսական:
Ըստ երկրի ղեկավարի՝ գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել պիլոտային նախագծերի իրականացմանը, որոնք կբացահայտեն ծրագրերի բացասական եւ դրական կողմերը, ինչպես նաեւ հնարավորություն կտան ընդլայնել այդ ծրագրերի շրջանակները՝ հաշվի առնելով արձանագրված արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան