Լուիզա Ղամբարյանը նկարահանվում է նոր հեռուստասերիալում
Հասարակություն
BRAVO.am-ը դեռ նոյեմբերին տեղեկացրել էր, որ տեւական դադարից հետո պատրաստվում է եթեր վերադառնալ Լուիզա Ղամբարյանը: Այսօր արդեն մեզ հետ զրույցում դերասանուհին ասել է, որ Հարություն Մովսիսյանի, Էվելինա Շահիրյանի եւ ուրիշների հետ նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հունվարի 28-ից ցուցադրվելիք «Ընտրյալները» սերիալում:
«Ընդմիջումից հետո որոշեցի վերադառնալ սեիրալային կյանք: Առժամանակ լռությունից հետո հասկացա, որ սերիալների ու հեռուստադիտողների կարոտ կա: Կարծում եմ՝ այն փոխադարձ է»,-հավելել է նա:
Ինչպես Լուիզան է նշել, նոր սերիալում մարմնավորում է Գոհար անունով մի կնոջ դեր, որը կորցնում է երջանկությունը. «Ամուսնուն սպանում են: Միայնակ մնալով՝ նա սկսում է պայքարել իր եւ իր երեխաների համար»:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին նաեւ կշարունակի հանդես գալ հարազատ բեմում. «Երբեք թատրոնից հեռու չեմ եղել: Այժմ էլ խաղում եմ խաղացանակային ներկայացումներում, զբաղված եմ նոր բեմադրությամբ, որը բեմադրում է նշանավոր դերասան Ժան Նշանյանը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը