Արամ Ավագյանը` դուստրերի, Քրիստինե Պեպելյանի եւ Չիոմայի հետ համագործակցությունների մասին
Հասարակություն
«Մեծ երկնքում մի լուսին, ինձ է պատմում քո մասին…». հեղինակային այս գեղեցիկ երգով տարիներ առաջ հանրությանը հայտնի դարձավ Արամ Ավագյանի անունը: Հետո երգահան, գործիքավորողի ստեղծագործությունները սկսեցին կատարել հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները. օրինակ՝ Քրիստինե «Մայրիկ»-ը շարունակում է հուզել շատերին: Ամերիկաբնակ երաժիշտն այսօր համագործակցում է նաեւ այլազգիների հետ: 2012-ը նրա համար լի է եղել թե′ անձնական, թե′ ստեղծագործական նորություններով: Արամը նախորդ տարի կրկին հայր է դարձել: BRAVO.am-ի հետ զրույցում երջանիկ հայրը չի թաքցրել իր ուրախությունը երկրորդ աղջնակի ծննդյան կապակցությամբ:
2012-ի նոյեմբերի 18-ին լույս աշխարհ եկավ երկրորդ դուստրս՝ Սոֆին: Անունը դրել է մեծ քույրը՝ Լիան: Ամեն անգամ լիալուսնի ժամանակ նա ձեռքերն իրար էր կպցնում ու մտքի մեջ ինչ-որ բաներ ասում: Երբ հետաքրքրվում էի, աղջիկս այսպես էր պատասխանում. «Աստված պապիկին աղոթում եմ, որ ինձ Սոֆի անունով քույրիկ տա»:
Ավագ աղջիկս՝ Լիան, հինգ տարեկան է, սովորում է նախադպրոցական դասարանում, բալետի դպրոց է հաճախում, շատ է սիրում նկարել, պարել ու երգել: Ցավոք, երաժշտական լսողություն չունի:
Մինչ փոքրիկի ծնվելը մտածում էի, որ Լիան կխանդի քրոջը, բայց հակառակը ստացվեց. մեծ սիրով ու ոգեւորությամբ օգնում է մայրիկին Սոֆիին խնամելու հարցում:
Շատ երջանիկ եմ, որ երկու դուստր ունեմ ու ավելի երջանիկ կլինեմ, եթե երկուսն էլ ունենամ: Տղա, թե աղջիկ, ինձ համար էական նշանակություն չունի:
Ստեղծագործական նորություններ էլ ունեմ: Այժմ զբաղված եմ շատ լուրջ գործով. ցանկանում եմ մանկական խումբ ստեղծել: Երեխաների հետ կշրջեմ աշխարհի հայաշատ քաղաքներով՝ տարածելով հայկական երգն ու պարը: Նախաձեռնությունս բարեգործական է լինելու. ուզում եմ, որ այս երեխաներն իրենց իսկ վաստակած գումարով օգնեն կարիքավոր ու հաշմանդամություն ունեցող հասակակիցներին: Տարիքային սահմանափակում կլինի՝ խմբում կընդգրկվեն 8-ից 18 տարեկանները:
Պայմանագիր ունեմ երգչուհի Չիոմայի հետ: Այժմ հայերեն երգեր ենք պատրաստում: Հետաքրքիր նախագիծ է, կարծում եմ՝ հանդիսատեսին դուր կգա:
Երգերից մեկի հիման վրա արդեն տեսահոլովակ ենք նկարահանել: Շատ սիրուն գործ է ստացվել, Չիոման էլ շատ լավ է կատարում: Երաժշտությունը ես եմ հեղինակել, խոսքերը՝ Սաթենիկ Թորոսյանը: Վերնագրի հարցում դեռ տատանվում ենք, հավանաբար կանվանենք «Էությունն ես իմ»: Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է: Այժմ կատարվում են մոնտաժային աշխատանքները:
Նոր համագործակցություն կա նաեւ Քրիստինե Պեպելյանի հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը