Վրաստանի վարչապետ Կոբախիձեն ցանկություն է հայտնել «ամեն գնով» կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պետք է օգտագործեն «բոլոր միջոցները» Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու համար՝ առանց քաղաքական կուրսը փոխելու։ Նրա խոսքերը մեջբերել է News Georgia-ն։
Կոբախիձեն ընդգծել է, որ Թբիլիսին գործում է «զգուշորեն և ռազմավարական համբերատարությամբ»՝ սպասելով փոփոխություններին, առաջին հերթին՝ Բրյուսելում։
«Կարծում եմ՝ հաջորդ տարին լի կլինի փոփոխություններով, այդ թվում՝ Եվրամիության հետ կապված։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան այս գործընթացները։ Հաշվի առնելով, որ եվրոպական բյուրոկրատիան չունի ինքնիշխան գործողությունների համար անհրաժեշտ ռեսուրսներ, լավատեսության հիմքերը, հավանաբար, այդքան էլ ուժեղ չեն։ Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու համար», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)