Գողանում են Viber-ի օգտահաշիվները․ մեդիափորձագետը զգուշացնում է
Հրապարակումներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ List.am-ի անվան տակ իրականացվում են խարդախություններ, որոնց միջոցով գողանում են քաղաքացիների Viber-ի օգտահաշիվները։
«Եթե List.am-ով ինչ-որ բան եք գնում կամ վաճառում և Viber-ով հաղորդագրություն եք ստանում, թե իբր պետք է List.am-ում ինչ-որ կոդ ներմուծեք, ապա դա խարդախություն է՝ ուղղված ձեր Viber-ի օգտահաշիվը գողանալուն։ Երբեք ոչ ոք չի կարող ձեզնից այդ կոդը պահանջել այլ նպատակով։ Viber-ի կոդը միայն Viber-ի համար է»,- ընդգծել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ նման հաղորդագրություններին պետք չէ հավատալ և որևէ կոդ ներմուծել։
«Եթե արդեն հավատացել եք, կոդը ներմուծել եք և ձեր Viber-ը գողացել են, ապա միակ տարբերակը Viber-ի աջակցությանը գրելն է։ Հայերեն մի՛ գրեք, գրեք անգլերեն կամ ռուսերեն։ Եթե չգիտեք՝ ինչպես գրել, օգտվեք Google Translate-ից»,- խորհուրդ է տվել մեդիափորձագետը։
Սամվել Մարտիրոսյանը նաև հորդորել է պարտադիր միացնել երկփուլային վավերացումը՝ օգտահաշիվների անվտանգությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)