62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման. ՍԱՏՄ
Հրապարակումներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտում։ Երևանի կենտրոնի և անասնաբուժության վարչության տեսուչների կողմից մշտադիտարկումներ են անցկացվել Գեղարքունիք մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգվել է մսի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, պահման և վաճառքի հիգիենիկ պայմանները, ինչպես նաև սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։
Ստուգումների արդյունքում 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման՝ տեսուչների հսկողության ներքո։
Վերահսկողական միջոցառումները շարունակվելու են նաև առաջիկա հանգստյան օրերին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից