38-ամյա գյումրեցի տղամարդը մահացել է ցրտից
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի տարածքում Ախուրյան գետի ափին մահացած անձ կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Ամասիայի բաժնի օպերտիվ խումբը՝ Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար վարչության Ամասիայի հրշեջ փրկարարական խումբը՝ մեկ մարտական հաշվարկով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ցրտահարության հետևանքով մահացած Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտյոմ Թովմասյանի դին: Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է հոգեկան խնդիրներ, ինչի մասին տեղյակ են եղել ընտանիքի անդամները:
Դատաբժշկի նախանական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան, և մահվան պատճառն, ըստ երևույթին, ցրտահարությունն է եղել: Իսկ այս պահին Ամասիայի ոստիկանները նշված վայր են բերել «Ուրալ» մակնիշի ամենագնաց, որպեսզի դին դուրս բերեն ձորից, որը ձյան պատճառով դժվարանցանելի է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը