Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ (տեսանյութ) Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Պակիստանի բանակի հրամանատարը ժամանել է Թեհրան՝ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների Դուք ինչի՞ եք միլիոնատեր, ես ձեզ դատելու եմ. Թեժ բանավեճ Փաշինյանի ու Քոչարյանի միջև (տեսանյութ) Մարադոնայի «Աստծո ձեռքի» գոլի գնդակը վաճառվել է 2.5 մլն ֆունտով Տանձից ու մանդարինից խոսեք․ իմ պարտքն է Քոչարյանի կլանը ունեզրկել. Փաշինյան (տեսանյութ) Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ «Երկու անգամ ձեռքերը խփեցին սեղանին, ասացին՝ վախ ցավում է ու գնացին»․ Փաշինյանի խանդավառությունը (տեսանյութ) «ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և այն կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք»․ Փաշինյան Ադրբեջանը Ռուսաստանին նոր պահանջ է ներկայացրել. Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Փաշինյան (տեսանյութ) Քուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը Կիև Գերիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» ձևաչափով 

Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից. Գրիգոր աբեղա Մինասյան

Հրապարակումներ

Վեհափառ Հայրապետի հանձնակատար Գրիգոր աբեղա Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին շրջանում ականատես ենք լինում վրդովեցուցիչ երևույթների, երբ առանձին անհատներ, թաքնվելով «հավատացյալի» դիմակի տակ, թույլ են տալիս անմարդկային արարքներ՝ խաթարելով եկեղեցիների աղոթական մթնոլորտը և հոգևոր խաղաղությունը, մինչև անգամ հարվածներ հասցնելով եկեղեցու դռներին։ Որևէ գործողություն, որն ուղեկցվում է ագրեսիայով և ուժի կիրառմամբ, ուղղակի դուրս է քրիստոնեական էթիկայի սահմաններից և հակասում է Ավետարանական պատգամներին։ Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ամենամեծ վնասը սրբություններին հասցրել են նրանք, ովքեր շուրթերով փառաբանել են Աստծուն, բայց գործերով եղել են «գայլեր՝ գառան մորթու տակ»։ Ինչպե՞ս կարող է հայը, ով իրեն հավատացյալ է համարում, ձեռք բարձրացնել այն սուրբ դռան վրա, որի առջև դարեր շարունակ իր պապերն արցունքով խաղաղություն են աղերսել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, մոլորություն չէ, այլ հոգևոր սնանկության ու սրբապղծության դրսևորում է․ կրոնական դիմակի տակ թաքնված հոգևոր սատանիզմ, որը ներկայացվում է բարեպաշտության քողի ներքո։
Այս դռան առջև դարեր շարունակ խոնարհվել են թագավորներն ու իմաստունները, սրբերն ու նահատակները, այն համբուրել են Եղեռնից բազմաթիվ մազապուրծ եղած որբեր, հայրենիքի պաշտպանության համար մարտի նետվող զինվորներ և պատերազմում իրենց զավակներին կորցրած, հուսահատության եզրին գտնվող որդեկորույս մայրեր։ Այդ դուռը սուրբ մասունք է, իսկ նրանք այն թիրախ են դարձնում իրենց բարկության համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք, հավատք չէ. դա վայրագություն է՝ քողարկված կրոնական շղարշով։ Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, իսկ մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը։ Եվ թող ամեն անգամ մոմ վառելիս և խաչակնքվելիս հիշեն, որ այդ նույն ձեռքով են հարվածել Մայր Տաճարի դռանը։
Նրանք, որ այսօր անձնական շահից կուրացած հարվածում են այդ դռներին, գիտակցո՞ւմ են, թե ինչպիսի անեծք ու հոգևոր բեռ են կուտակում իրենց և իրենց զավակների գլխին։ Եթե իրենց խլացած խիղճն այլևս չի սարսափում սեփական հոգու կորստից, եթե իրենց համար մեկ է, թե ինչպես կկանգնեն Արարչի առջև իրենց այս սրբապիղծ հարվածներից հետո, ապա գոնե կանգ առնեն ու մտածեն իրենց երեխաների մասին։ Մի՞թե չեն հասկանում, որ Մայր Աթոռի դռան վրա իրենց բարձրացրած յուրաքանչյուր բռունցք՝ ծանր քար է դառնում հենց իրենց զավակների ապագա ճանապարհին։ Իրենք այսօր փորձում են կոտրել այն դուռը, որի շեմին վաղը իրենց զավակները գուցե փրկություն ու սփոփանք պիտի փնտրեին իրենց կյանքի ամենածանր պահին։ Ի՞նչ են թողնում նրանց որպես ժառանգություն՝ տաճարի դեմ ըմբոստացողի խարա՞նը, թե՞ սրբապիղծի անեծքը։ «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց՝ նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելք 20:5):

Հետևաբար հայրերի գործած սրբապղծությունը հաճախ սերունդների ուսերին է ծանրանում այնպիսի սոսկալի բեռի նման, որը հետագայում միայն ցավ ու տրտմություն է պատճառում։ Սրբապղծությունը մի թույն է, որը սողում է դարերի միջով և չորացնում տոհմի արմատները։

Խնայե՛ք ձեր զավակներին։ Մի՛ փակեք նրանց առջև օրհնության դռները ձեր այսօրվա վայրագության և եսակենտրոն շահի պատճառով։ Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը։ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք, քանզի այդ դուռը ձեր փրկության միակ ճանապարհն է, որին դուք այդքան անխնա հարվածեցիք։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ հակամարտության վերջին փուլի մասինԱպագայի մասնագիտությունների մեծ մասը հիբրիդային կդառնա. հարցումՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ (տեսանյութ) Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Պակիստանի բանակի հրամանատարը ժամանել է Թեհրան՝ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների Դուք ինչի՞ եք միլիոնատեր, ես ձեզ դատելու եմ. Թեժ բանավեճ Փաշինյանի ու Քոչարյանի միջև (տեսանյութ) Մարադոնայի «Աստծո ձեռքի» գոլի գնդակը վաճառվել է 2.5 մլն ֆունտովՏանձից ու մանդարինից խոսեք․ իմ պարտքն է Քոչարյանի կլանը ունեզրկել. Փաշինյան (տեսանյութ) Վիկտորյա Բոնյան պատմել է մանյակ հարևանի մասինԱյսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներԱՄՆ որոշ նահանգներ դեմ են Խաղաղ օվկիանոսում խորջրյա հանքարդյունաբերությանըՓաշինյանը Ղարաբաղը Հայաստանին միացնելու շարժումը «ծուղակ» է անվանել«Երկու անգամ ձեռքերը խփեցին սեղանին, ասացին՝ վախ ցավում է ու գնացին»․ Փաշինյանի խանդավառությունը (տեսանյութ)Ամերիկյան Powerus ստարտափը ԱՄԷ-ում էժան որսացող անօդաչու թռչող սարքեր է արտադրում«ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և այն կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք»․ ՓաշինյանԻնքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով չորս ուղևոր է տուժելԹրամփը հայտարարել է, որ Իրանը «ամբողջությամբ փլուզվում է»Ադրբեջանը Ռուսաստանին նոր պահանջ է ներկայացրել. Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Փաշինյան (տեսանյութ) Քուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը Կիև Էստոնիայի վարչապետը խոսել է Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի վրա «հարձակման» մասինՍոցիալական հիմնադրամը պատմել է բազմազավակ մայրերի վաղաժամկետ կենսաթոշակի մասինԳերիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» ձևաչափով«Դուք ինչի՞ չեք դմփդմփացնում»․ ընդդիմությունը լքեց ԱԺ-ն (տեսանյութ)Մենք ու հարյուր հազարավոր քաղաքացիներ մեր ձևով պաշտպանելու ենք Եկեղեցին. Կարապետյան (տեսանյութ)Ուկրաինական լրատվամիջոցները «դժվար ձմեռ» են կանխատեսել Կիևի համարԱրմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնելԱլիևը պահանջում է փակել ատոմակայանը, Փաշինյանն ասում է՝ այն վտանգավոր է․ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանի կոշտ զգուշացումը․ «Վատ օրեր դեռ սպասվում են»Ուռուցքաբանը նշել է քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող թեյըՖինլանդիայի նախագահը բացատրել է՝ ինչու Ուիթկոֆն ու Քուշները դեռ չեն այցելել ԿիևԷբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը «Դուք ասեք՝ ձեր ծրագիրը տապալելու պատասխանատվությունը ո՞նց եք կրելու»․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը դիմել է ՌուսաստանինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե «Որպես պաշտպանության նախարար՝ պատասխանատվության իմ բաժինն ունեմ, բայց այն կրում են նաև քրեական ենթամշակույթը ձևավորողները»Եվրամիությունը Ուկրաինային 6,1 միլիարդ եվրո կտրամադրիՆոր մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած հերթական ինքնասպանության դեպքի մասինՊուտինը երկուշաբթի կընդունի Հնդկաստանի արտգործնախարարինԱյն, որ բանակում մшhերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում. Սուրեն ՊապիկյանՉինաստանը կոչ է արել Մերձավոր Արևելքում շահագրգիռ կողմերին վերսկսել բանակցությունները ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Ուկրաինային հասցված հարվածների մասինԲեսենթը վերջնագիր է ներկայացրել Իրանին և նշել ԱՄՆ-ի գլխավոր նպատակըՈստիկանություն է տեղափոխվել 11 կին․ Երևանում կավատության կասկածանքով 30-ամյա տղամարդ է ձերբակալվել«Երկու աթոռի վրա նստելու փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում». ՌԴ սենատորը զգուշացրել է ՀայաստանինՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա առթիվՍինգապուրը յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքներին կտրամադրի ավելի քան 55,000 դոլար#ՈՒՂԻՂ․ Սուրեն Պապիկյանի ճեպազրույցըԹրամփի՝ Կիմ Չեն Ընի հետ մերձեցման փորձը խորացրել է Ասիայում ԱՄՆ-ի հուսալիության վերաբերյալ կասկածներըԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը տարվա արդյունքներով «Ես չեմ նահանջելու, գնալու եմ բանակում մի շարք երևույթներ արմատախիլ անելու հետևից»․ Պապիկյան
Ամենադիտված