Առատ ձյան պայմաններում Պլանի գլխի ոլորաններն ու Մանումենտը ի սպառ զերծ էին ձնամաքրիչ տեխնիկայից․ Ռուբեն Մելիքյան
Հրապարակումներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Շնորհակալ եմ Ավինյան Տիկոյին ու իր բարեպաշտ թիմին՝ առ Աստված իմ հավատն ամրապնդելու համար։
Այսպես, գիշերվա ժամը 2:30-ի կողմերը, «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերն ավարտելուց հետո, քաղաքի կենտրոնից քշում էի տուն՝ Զեյթուն։ Առատ ձյան պայմաններում Պլանի գլխի ոլորաններն ու Մանումենտը ի սպառ զերծ էին ձնամաքրիչ տեխնիկայից (բացի Լամբադայի կամրջից), որի հետևանքով 2 անգամ «մազով պրծա» ոլորաններով ինձ դեմ-հանդիման ընթացող, ավելի ճիշտ՝ սղղացող ավտոներից։
Մինչև տուն հասա՝ ինչքան աղոթք գիտեի, ասեցի, 1-2 աղոթք էլ ինքս հորինեցի հընթացս։
Ու այս ամենը՝ Ավինյանի «փայլուն» աշխատանքի շնորհիվ»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)