10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնում Սյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը 

Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք. Գրիգոր աբեղա Մինասյան

Հրապարակումներ

Գրիգոր աբեղա Մինասյանը գրում է․ «Վերջին շրջանում ականատես ենք լինում վրդովեցուցիչ երևույթների, երբ առանձին անհատներ, թաքնվելով «հավատացյալի» դիմակի տակ, թույլ են տալիս անմարդկային արարքներ՝ խաթարելով եկեղեցիների աղոթական մթնոլորտը և հոգևոր խաղաղությունը, մինչև անգամ հարվածներ հասցնելով եկեղեցու դռներին։ Որևէ գործողություն, որն ուղեկցվում է ագրեսիայով և ուժի կիրառմամբ, ուղղակի դուրս է քրիստոնեական էթիկայի սահմաններից և հակասում է Ավետարանական պատգամներին։ Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ամենամեծ վնասը սրբություններին հասցրել են նրանք, ովքեր շուրթերով փառաբանել են Աստծուն, բայց գործերով եղել են «գայլեր՝ գառան մորթու տակ»։ Ինչպե՞ս կարող է հայը, ով իրեն հավատացյալ է համարում, ձեռք բարձրացնել այն սուրբ դռան վրա, որի առջև դարեր շարունակ իր պապերն արցունքով խաղաղություն են աղերսել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, մոլորություն չէ, այլ հոգևոր սնանկության ու սրբապղծության դրսևորում է․ կրոնական դիմակի տակ թաքնված հոգևոր սատանիզմ, որը ներկայացվում է բարեպաշտության քողի ներքո։

Այս դռան առջև դարեր շարունակ խոնարհվել են թագավորներն ու իմաստունները, սրբերն ու նահատակները, այն համբուրել են Եղեռնից բազմաթիվ մազապուրծ եղած որբեր, հայրենիքի պաշտպանության համար մարտի նետվող զինվորներ և պատերազմում իրենց զավակներին կորցրած, հուսահատության եզրին գտնվող որդեկորույս մայրեր։ Այդ դուռը սուրբ մասունք է, իսկ նրանք այն թիրախ են դարձնում իրենց բարկության համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք, հավատք չէ. դա վայրագություն է՝ քողարկված կրոնական շղարշով։ Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, իսկ մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը։ Եվ թող ամեն անգամ մոմ վառելիս և խաչակնքվելիս հիշեն, որ այդ նույն ձեռքով են հարվածել Մայր Տաճարի դռանը։

Նրանք, որ այսօր անձնական շահից կուրացած հարվածում են այդ դռներին, գիտակցո՞ւմ են, թե ինչպիսի անեծք ու հոգևոր բեռ են կուտակում իրենց և իրենց զավակների գլխին։ Եթե իրենց խլացած խիղճն այլևս չի սարսափում սեփական հոգու կորստից, եթե իրենց համար մեկ է, թե ինչպես կկանգնեն Արարչի առջև իրենց այս սրբապիղծ հարվածներից հետո, ապա գոնե կանգ առնեն ու մտածեն իրենց երեխաների մասին։ Մի՞թե չեն հասկանում, որ Մայր Աթոռի դռան վրա իրենց բարձրացրած յուրաքանչյուր բռունցք՝ ծանր քար է դառնում հենց իրենց զավակների ապագա ճանապարհին։ Իրենք այսօր փորձում են կոտրել այն դուռը, որի շեմին վաղը իրենց զավակները գուցե փրկություն ու սփոփանք պիտի փնտրեին իրենց կյանքի ամենածանր պահին։ Ի՞նչ են թողնում նրանց որպես ժառանգություն՝ տաճարի դեմ ըմբոստացողի խարա՞նը, թե՞ սրբապիղծի անեծքը։ «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց՝ նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելք 20:5):

Հետևաբար հայրերի գործած սրբապղծությունը հաճախ սերունդների ուսերին է ծանրանում այնպիսի սոսկալի բեռի նման, որը հետագայում միայն ցավ ու տրտմություն է պատճառում։

Սրբապղծությունը մի թույն է, որը սողում է դարերի միջով և չորացնում տոհմի արմատները։

Խնայե՛ք ձեր զավակներին։ Մի՛ փակեք նրանց առջև օրհնության դռները ձեր այսօրվա վայրագության և եսակենտրոն շահի պատճառով։ Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը։ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք, քանզի այդ դուռը ձեր փրկության միակ ճանապարհն է, որին դուք այդքան անխնա հարվածեցիք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին
Ամենադիտված