Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Հանրահայտ կինոներն ու դրանց «խուժան մասերը» (լուսանկարներ)

Աշխարհ

Հմայիչ Մոնիկա Բելուչիի հերոսուհուն 12 րոպեի ընթացքում կեղտոտ ստորգետնյա անցումում բռնաբարում է մեծ քթով, տգեղ ու կարճահասակ մի խելագար: Այդ ամենը տեղի է ունենում առանց երաժշտության զուգակցման, առանց աղմուկի ու ավելորդ ձայների: Գասպար Նոէի «Անդարձելիություն» ֆիլմն այս 12 րոպեների պատճառով ցնցեց Կաննի փառատոնի հանդիսատեսին և բոլոր նրանց, ովքեր դիտել են այս ֆիլմը: Սակայն դրանից հետո պարզ դարձավ, որ ֆիլմերում սեքսի տեսարանները նույնպես կարող են տարբեր զգացմունքներ առաջացնել հանդիսատեսի մոտ:

«Խուժան մասեր»: Այսպես են հայերն անվանում ֆիլմերի ինտիմ տեսարանները: Սակայն համաշխարհային կինոյում հետաքրքիր միտում է նկատվում. այդ տեսարանները, որ մի ժամանակ պարտադիր ատրիբուտ էին բոլոր ժապավեններում, հետզհետե ավելի հազվադեպ են հանդիպում, միայն «անհրաժեշտության» դեպքում: Կինոյի պատմության մեջ կան հայտնի ժապավեններ, որոնք հնարավոր չէ պատկերացնել առանց սեքսի (ինչու չէ՝ գեղեցիկ) տեսարանների: Հիշենք Մայքլ Դուգլասին ու Շերոն Սթոունին՝ Փոլ Վերհուվենի «Հիմնական բնազդ»-ում, Միկի Ռուրկին և Կիմ Բեսինգերին՝ Էդրիեն Լայնի «Ինն ու կես շաբաթ»-ում, Տոնի Լենգին և Ջեյն Մարչին՝ Ժան-Ժակ Անոյի «Սիրեկան»-ում: Վերոնշյալ ժապավեններում սեռական հարաբերությունները պատկերված են՝ որպես կյանքի գեղեցկություն, ինչի շնորհիվ էլ այդ ֆիլմերը համարվում են համաշխարհային կինոյի դասական նմուշներ:

Հանդիսատեսին միշտ մի հարց է հետաքրքրում. արդյո՞ք սեքսի տեսարանները, որ տեսնում ենք կինոյում, իրական են, այսինքն՝ հենց այդ դերասանների մասնակցությամբ: Շատ դերասաններ հպարտությամբ են խոստովանում, որ հենց իրենք են նկարահանվել ինտիմ տեսարաններում: Բայց որոշ դերասաններ էլ (նույնիսկ հոլիվուդյան) խուսափում են տեսախցիկի առջև մերկանալուց և ոչ սիրելի գործընկերոջ հետ սեքսուալ հարաբերություն ունենալուց: Ամենահայտնի օրինակը Ջուլիա Ռոբերթսն է: Իհարկե, նա իր փոքր կրծքի պատճառով բարդույթներ ունի, բայց կադրում սեքսով չզբաղվելու պատճառը միայն դա չէ: Գեղեցկուհի Նատալի Պորտմանը հենց դրա համար էլ հարգում ու սիրում է Ռոբերթսին: Սեքսուալ տեսարաններց խուսափող դերասանների փոխարեն հաճախ աշխատում են կրկնօրինակողները: Օրինակ, «Թելման և Լուիզան» ֆիլմում Բրեդ Փիթի հետ սիրային տեսարանում Ջինա Դևիսին փոխարինել է Լինա Տեգլովիչը: Կադրում իսկական սեքսից խուսափելու համար կան նաև այլ մեթոդներ: Օրինակ, օգտագործում են հատուկ պատրաստված արգելքներ, որպեսզի դերասանների միջև սեռական ակտ տեղի չունենա: Երբ «Հրեշների պարահանդեսը» ֆիլմի նկարահանումներից հետո օսկարակիր դերասանուհի Հոլի Բերիին հարցրել են, թե արդյո՞ք նա նման արգելք չի օգտագործել, Բերին վիրավորվել է: «Մի՞թե կարծում եք, թե Բիլին (Բոբ Տորնտոն) իրեն թույլ կտար իրավիճակից օգտվել՝ իմ կամքին հակառակ»,- ասել է դերասանուհին: Սակայն միշտ չէ, որ կարելի է վստահել գործընկերոջը. «Վտանգավոր խաղեր»-ում ինտիմ տեսարանի նկարահանումից հետո Մադոննայի հերոսուհին վեր է կացել և բռունցքով հարվածել է Ջեյմս Ռուսոյի հերոսի բերանին: Նկարահանող խումբն այդպես էլ չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել դերասանների միջև, իսկ վերջիններս մեկնաբանություններ չեն տվել: «Մարքիզ դե Սադի փետուրը» ֆիլմի նկարահանումներից հետո Քեյթ Ուինսլեթն ասել է. «Եթե որևէ մեկը կասի, թե սիրային տեսարաններում նկարահանվելը հեշտ է, մի՛ հավատացեք: Մենք մի տեսարանը նկարահանեցինք մի ամբողջ օր և շատ էինք հոգնել»: Հիշեցնենք, որ այդ տեսարանը տեղի է ունեցել եկեղեցու սառը հատակին, իսկ Ուինսլեթի հերոսուհին այդ ժամանակ մահացած էր:

Իսկապես, կինոյում պատկերված մի քանի րոպեանոց կիրքը դժվար է նկարահանել, դրա համար բավականին երկար ժամանակ է պահանջվում, դերասաններին անընդհատ խորհուրդներ են տալիս, պարբերաբար շտկում են նրանց դիմահարդարումը: Սակայն նման բարդություններն ի հայտ են գալիս այն դեպքում, երբ սեքսի տեսարանը շինծու է: Իսկ վերջին տարիների կինեմատոգրաֆում այլ միտում է նկատվում. բարձրակարգ ռեժիսորներն ու դերասանները նախընտրում են տեսախցիկի առջև իրական սեքս ցուցադրել:

Որքան էլ դերասանները փորձեն հավատացնել, թե իրենք լավ են զգում միլիոնավոր հանդիսականների առջև սեքսով զբաղվելուց, այնուամենայնիվ, նրանց արարքներից հասկանալի է դառնում, թե որքան ջանքեր են գործադրում դրա համար: Օրինակ, «Թոմաս Կրաունի արկածախնդրությունը» ֆիլմում Փիրս Բրոսնանի հետ ինտիմ տեսարանի նկարահանումից առաջ դերասանուհի Ռենե Ռուսոն Աստծուց թույլտվություն է խնդրել: Իսկ Աստված, Ռուսոյի խոսքերով, հավանություն է տվել այդ արարքին, քանզի Աստվածաշնչում գրված չէ, թե ֆիլմերում չի կարելի մերկ նկարահանվել:

 

Կանացի ամաչկոտության դեմ պայքարի մեթոդները կիրառվել են նաև «Սեքսը և քաղաքը» հայտնի ամերիկյան սերիալում: Առաջին սիրային տեսարանը նկարահանվել է երկու օրվա ընթացքում: Ընդ որում, դերասանների սեռական օրգաններին փակցվել են մարմնագույն հատուկ կտորներ՝ հնարավոր սեռական ակտից խուսափելու համար: Սակայն այս մեթոդը հնարավոր է կիրառել միայն այն դեպքում, երբ կադրում ցուցադրվում են դերասանների մարմինների միայն վերին հատվածները: Հակառակ դեպքում, դերասանները ստիպված են լինում իրական պատկեր ստեղծել հանդիսատեսի համար: Բայց դա էլ ֆիլմի պրոդյուսերների վրա շատ թանկ է նստում: Օրինակ, միայն նրա համար, որ «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում Ջեյմս Բոնդի ընկերուհին ցույց տա իր կրծքերը, Հոլի Բերին պահանջել է լրացուցիչ 1,5 մլն դոլար հոնորար: Պատկերացրեք, թե նա որքան կպահանջեր, եթե իրեն ստիպեին իրականում սեքսով զբաղվել տեսախցիկի առջև:

 

 
Նյութը՝ 168.am-ի: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված