Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Չեմ ուզում լինել որևէ մեկի պոտենցիալ փեսացուն. Էրիկ (լուսանկարներ, տեսանյութ)

Հարցազրույցներ

Զրուցակիցն է երգիչ Էրիկը:

Մի առիթով ասել եք, որ կյանքի Ձեր նշանաբանն է որևէ մեկին նման չլինելը: Արհեստականորե՞ն եք պատնեշում Ձեզ մյուսներից, թե՞ կարծում եք, որ ունեք ռեալ տարբերություններ:

Գիտե՞ք`կարծում եմ, որ որևէ մարդ նման չէ մյուսին: Մենք բոլորս ունենք որոշ ընդհանուր գծեր, բայց, այսպես ասած, տարբեր է յուրաքանչյուրիս սիրտն ու հոգին: Ես պարզապես փորձում եմ ոչ թե պատնեշվել մյուսներին նման չդառնալու համար, այլ ընդգծել այն յուրօրինակությունը, որ ունեմ ի սկզբանե:

Հաճախ եք նշում, որ շատ չեք շեղվելու. ունեք Ձեր տեսակը, որը փորձելու եք միշտ պահել: Նման «պահպանողական» դիրքորաշումը չի՞ հանգեցնի արդյոք ժանրային ու ստեղծագործական միօրինակության:

Եթե խոսենք երգարվեստի մասին, ապա ժանրային իմաստով կարելի է լինել չափազանց տարբեր: Կարելի է փորձել երգեր կատարել ամենատարբեր ձևաչափերով, ժանրերում ու առանձին ճյուղերում, բայց, այդ ամենով հանդերձ, անհրաժեշտ է մնալ այն, ինչ կաս: Ես, օրինակ, կատարում եմ Առնո Բաբաջանյանի որոշ երգեր, բայց դրանց զուգահեռ փոփ ոճի երգեր ունեմ շատ: Մեկը մյուսին չի հակասում, եթե դու մնում ես դու:

«Նոր ալիք-2011» մեկնելու հարցում Ձեզ համար որոշիչ եղավ ծանոթություններ ձեռք բերելու, մեր փոքր երկրի արտիստների գործունեության շրջանակի ընդլայնման փաստարկը: Նույն պատճառով հնարավո՞ր է մի օր տեսնենք Ձեզ «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

Ինչպես յուրաքանչյուր արտիստ, այնպես էլ ես դեմ չեմ լինի իհարկե մասնակցել «Եվրատեսիլին», բայց ինձ համար մի կարևոր բան կա… Որևէ բան չպետք է լինի ինքնանպատակ' պարզապես անելու համար արված: Ես գտնում եմ, որ Հայաստանը այդ մրցույթում ներկայացնելը, իհարկե, շատ կարևոր է, բայց բավարար պատճառ չէ նման քայլի գնալու համար: Երկրի անունը բարձ պահելուց զատ պետք է հասկանալ, թե ինչի համար ես անում այն, ինչ անում ես: Գուցե մի օր կմասնակցեմ այդ մրցույթին, բայց դրա համար մի քանի նախապայմաններ են պետք: Սկսենք թեկուզ նրանից, որ անհրաժեշտ է ներկայանալի երգ ունենալ:

«Նոր ալիք-2011»-ից վերադառնալուց հետո, օրինակ բերելով Շառլ Ազնավուրին, ասել էիք, որ հնարավոր է՝ հեռանաք Ռուսաստան' փորձելով այնտեղ բարձր պահել Հայաստանի վարկը: Սա ընդամենը խոսքե՞ր էին…

Ոչ, դրանք ուղղակի խոսքեր չէին, այլ ռեալ պլաններ, որոնք այն ժամանակ հնարավոր չէր կյանքի կոչել հենց թեկուզ այն պատճառով, որ ես ունեի միայն Վրաստանի անձնագիր: Այժմ ես նաև Հայաստանի քաղաքացիություն եմ ձեռք բերել և կարող եմ մտածել գործունեությանս շրջանակի ընդլայնման մասին: Իհարկե, սա մոտ ապագայի պլան չէ, քանի որ առաջին հերթին պետք չէ մոռանալ, որ Հայաստանում ես արդեն ինչ-որ տեղ ճանաչված եմ իբրև երգիչ, իսկ արտերկրում պետք է ամեն ինչ զրոյից սկսեմ: Եվ բացի սա, դեռ բավական շատ ծրագրեր ունեմ կապված Հայաստանի հետ:

                                                  

«Նոր ալիք-2011» -ի մասնակիցներին ողջունելու եկած Լարա Ֆաբիանը հատուկ ուշադրություն էր դարձրել Ձեզ ու ասել, որ իր համար ամենալավն եք, որ Ձեզ շատ է սիրում: Դուք էլ երգի մրցույթից հետո հայտարարել էիք, որ մեծ ցանկություն ունեք դուետով երգելու Լարա Ֆաբիանի հետ: Ինչ-որ բան արե՞լ եք այս ուղղությամբ:

Ես իրոք երազում եմ այդ մասին: Այս ընթացքում ձեռքերս ծալած չեմ նստել: Ուսումնասիրել եմ համագործակցութան բոլոր հնարավոր եզրերը և արդյունքում հասկացել, որ, իհարկե, սա կապված է մեծ ֆինանսական ներդրման հետ, ինչը հիմա չեմ կարող անել: Նման գումարով Հայաստանում հնարավոր է բազմաթիվ պրոյեկտներ ունենալ, և հիմարություն կլինի վատնել ողջ այդ ռեսուրսը միայն մեկ համագործակցության համար: Ամեն դեպքում հուսով եմ, որ մի օր կկարողանամ սա կյանքի կոչել:

Վերջին անգամ, երբ խոսեցիք Ձեր անձնական կյանքից, ասացիք, որ այնտեղ դեռևս ոչինչ չի կատարվում…

Խնդիրն այն է,որ այնտեղ հիմա էլ ոչինչ չի կատարվում, բայց մյուս կողմից ես ախր չեմ էլ ուզում սրանից խոսել, որովհետև այն աստղերից չեմ, ովքեր ուզում են, որ իրենց ընկալեն ոչ թե որպես արտիստ, այլ որպես կին կամ տղամարդ: Ես ուզում եմ ինձ սիրեն արածս գործի, կատարածս երգերի համար, թեկուզ հիմա էլ կա աղջիկների մի խումբ, որոնք ամեն դեպքում այլ կերպ են ընկալում ամբողջը: Բայց ես չեմ ուզում լինել որևէ մեկի պոտենցիալ փեսացուն:

Ըստ Ձեզ`դժվարությունները իսկական տաղանդավոր մարդու համար են: Որոնք էին այն դժվարությունները, որ արդեն համարում եք հաղթահարված անցնող տարում և ինչ խնդիրներ եք դրել' հաղթահարելու 2013-ին:

2012-ը հիմնականում ստացվեց շրջագայությունների ու համերգների տարի' բավական բեղմնավոր: Հիմնական խնդիրը, որ լուծեցի անցած տարում, և որը շատ դժվարությամբ տրվեց ինձ, հայկական անձնագիր ունենալն էր: Դա հաջողվեց իրականացնել:

2012-ը վիշապի տարին էր' Ձեր տարին, և այն բավական բեղմնավոր ստացվեց: Ինչ ակնկալիքներ ունեք «օձից»:

Ես իրականում այնքան էլ չեմ հավատում հորոսկոպներին, բայց սրա հետ կապված մի հետաքրքիր դեպք եղավ: Նոր տարվան ընդառաջ ես ու եղբայրս' Բորիսը, մի որոշում ընդունեցինք, ըստ որի' այսուհետ նա պետք է զբաղվի իմ պրոդյուսինգով և այլնով, քանի որ հարազատից ավելի անշահախնդիր որևէ մեկն այդ գործը չի անի: Եվ ահա, Ամանորին, երբ բոլորն ասում էին, որ վերջ, իմ տարին ավարտվեց, Բորիսն ասաց, որ ինքն ախր օձի տարում է ծնվել, և քանի որ հիմա միասին ենք զբաղվելու իմ կարիերայով, ուրեմն ամեն ինչ կարգին է: Իմ' վիշապի տարին ավարտվեց, բայց եկել է եղբորս' օձի տարին:

Ի՞նչ նախագծեր եք պատրաստվում կյանքի կոչել այս տարվա ընթացքում: Օրինակ' մենահամարգի սպասե՞նք:

Ես, իհարկե, մեծ ցանկություն ունեմ կազմակերպելու մենահամերգ թե Երևանում, թե Թբիլիսիում, բայց կրկին չեմ ցանկանում, որ դա լինի ինքնանպատակ: Կազմակերպելուց առաջ պետք է զգալ պահը, որպեսզի ամեն ինչ անթերի լինի: Չեմ ուզում բեմ դուրս գալ ու ինչ-որ կիսատ-պռատ աշխատանքով խաբել երկրպագուներիս: Այս տարվա պլանների մեջ է ձայնասկավառակս: Հուսով եմ`աշխատանքները պանավորվածի պես կընթանան: Ընդհանուր առմամբ' աշխատելու եմ, ինչպես միշտ:

Ձեր «ինչպես միշտ»-ը գրեթե միշտ տարբերվում է շոու-բիզնեսի ստանդարտներից: Դուք այն հազվադեպ արտիստներից եք, որոնք երբեք շատ չեն երևում, բայց երբեք էլ չեն բացակայում դաշտից ամբողջապես…

Այո, ես չեմ ուզում «կլիպախեղդ» անել լսարանիս: Շատ արտիստներ չեն հասկանում, որ չի կարելի հոգնեցնել մարդկանց: Ոմանք ուղղակի ամենուր են: Նրանց երգերը լսում ենք օրը հազար անգամ, տեսնում ենք նրանց հեռուստատեսությամբ ու մամուլի էջերին: Դրա համար էլ նրանք երբեմն ուղղակի ընդմիջում են վերցնում, որովհետև ասելիքը սպառվում է: Ես, հակառակը, «շարադրում եմ» ասելիքս դանդաղ, մտածված: Երևի նկատել եք, որ որևէ տարի երկու-երեք երգից ավել չեմ ձայնագրել ու ընմիջումներ էլ չեմ ունեցել, թեև արդեն բավական ժամանակ է, ինչ բեմում եմ: Չեմ ուզում դառնալ այն արտիստներից, որոնց աստղը մարում է բեմ բարձրանալուց մեկ-երկու տարի հետո:

Իսկ այդ դեպքում չի՞ անհանգստացնում արդյոք շոու-բիզնեսի համար կարևոր մի զենքի' մրցակությանը դիմանալու հարցը:

Ես երբեք չեմ մրցակցում որևէ մեկի հետ: Անկեղծորեն ուրախանում եմ կոլեգաներիս հաջողությունների համար: Շոուբիզնեսյան այդ կրքերն ինձ համար չեն: Մի գաղտնիք բացեմ. թեև իմ լսարանը շատ տարբեր է, բայց ինձ համար շատ կարևոր է հատկապես տարիքով մեծ իմ հանդիսատեսը: Նրանք մարդիկ են, ովքեր գիտեն գնահատել լավ երգերը, նրանց չեմ ուզում մատուցել, օրինակ, «Անիրականը», թեկուզ դա շատ լավ ակումբային երգ է, որը ևս պետք է այսօր: Բայց ես գիտեմ, որ այդ լսարանն ինձնից ակնկալում է, ասենք, Բաբաջանյանի երգերը:

Առնո Բաբաջանյանն ինքը շատ էր տխրում, որ իրեն ճանաչում են ոչ այնքան իր դասական երաժշտությամբ, որքան էստրադային երգերով…

Այնքան էլ համաձայն չեմ, որ նրա դասական գործերը հայտնի չեն: «Նոկտյուրն»-ը գիտեն շատ երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում այն շատ հայտնի է: Ինչ վերաբերում է ինձ, ես անում եմ այն, ինչ կարող եմ անել իբրև երգիչ: Եթե լինեի դաշնակահար, կանդրադառնայի նաև նրա դասական կոմպոզիցիաներին:

Ladynews

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված