Մահափորձ թուրք գործչի նկատմամբ՝ ուղիղ եթերում (տեսանյութ)
Թուրքիա
Երեկ բուլղարական հեռուստաընկերություններից մեկի եթերում հեռարձակվող ելույթի ժամանակ թուրք քաղաքական գործիչ Ահմեդ Դողանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Վերջինս «Հանուն իրավունքների և ազատության» քաղաքական կուսակցության ղեկավարն է և ներկայացնում է Բուլղարիայում թուրք ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին հաղորդում է Guardian անգլիական պարբերականը:
Ահմեդ Դողանին հաջողվել է փրկվել, քանի որ վերջինիս թիկնապահները կարողացել են դուրս գալ բեմ, ոլորել մարդասպանի ձեռքերը և զինաթափել: 58-ամյա քաղաքական գործիչը կարողացել է նույնիսկ մինչ իր թիկնապահների օգնության գալը մի կողմ հրել մարդասպանի ձեռքը:
Ոստիկանությանը նշել է, որ հանցագործը եղել է 25-ամյա Օքթայ Ենիմահմեդովը Բուրգաս քաղաքից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)