Իշխանության քաղաքական հետապնդումները Գալստյանի նկատմամբ բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է. Աբրահամյան
Հրապարակումներ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանy գրում է.
«Իշխանության քաղաքական հետապնդումները «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է:
Խաչիկ Գալստյանին դեռ ուսանողական տարիներից գիտեմ. քաղաքագիտության բաժնի ամենապարկեշտ, ազնիվ և բանիմաց դասախոսներից է:
Քաղաքական դաշտի այն գործիչներից է, ում խոսքն ու գործունեությունը կառուցված է մասնագիտական հիմքի և ողջամիտ դատողությունների վրա:
Իմ սատարումն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության խայտառակ գործողությունների թիրախում են»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան