Խաչիկն այս տարիների ընթացքում իր ձայնը՝ հնչեղ, կարծիքը՝ շիտակ, կեցվածքը՝ ազնիվ պահող տղերքից եւ վերլուծաբաններից մեկն էր. Աշոտյան
Հրապարակումներ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ձերբակալությանը։
«Ապրի Նիկոլը, որ ջանք ու եռանդ, օր ու արեւ չի խնայում ապացուցելու համար, որ բռնապետ է, որ շեղված է, որ անբարո է։
Խաչիկ Գալստյանին էլ տարան, մի մարդու, ով ակադեմիական կամ քաղաքական ակտիվությունից զատ, որեւէ այլ «մեղք» գործել չէր էլ կարող by default:
Խաչիկն այս տարիների ընթացքում իր ձայնը՝ հնչեղ, կարծիքը՝ շիտակ, կեցվածքը՝ ազնիվ պահող տղերքից եւ վերլուծաբաններից մեկն էր։
Դուք (ոմանք) շարունակեք լռել՝ կարծելով, թե դեւը կբավարարվի միայն ամենախելոքներով եւ ձիգերով։
Այս տեմպերով հեռու չէ նաեւ ձեր՝ լպրծունների, խժռվելու ժամանակը։
Լավ, իրոք չե՞ք հասկանում։
Պինդ կաց, Խաչ ջան, մյուս տղերքի հետ միասին»,- գրել է Աշոտյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում