Բարաք Օբամայի երդման արարողությունը՝ այսօր
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին: Ընդ որում երդման արարողությունը տեղի կունենա երկու օրվա ընթացքում՝ ԱՄՆ սահմանադրությանը համաձայն՝ հունվարի 20-ին և հունվարի 21-ին, քանի որ հունվարի 20-ը հանգստյան օր է: Այսօր տեղի կունենա ոչ պաշտոնական արարողությունը, որը կսկսվի կեսօրին՝ Սպիտակ Տանը:
ԱՄՆ 44-րդ նախագահի երդման արարողությանը ներկա կլինեն Օբամայի բարեկամները և մերձավորները, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, կառավարության անդամներ և լրագրողներ: Ինչպես սպասվում է, արարողությանը ներկա կգտնվեն շուրջ 800 հազար մարդ, ինչը մոտ երկու անգամ քիչ է, քան Օբամայի առաջին երդման արարողության ժամանակ էր՝ 2009 թվականին: Մինչ երդման արարողությունը, նախագահը ծաղիկներ կդնի «Անհայտ զինվորի» հուշարձանի դիմաց:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»–ը, նախագահի երդման արարողության բաղկացուցիչներից մեկը՝ ավանդական թեյ խմելու «գործընթացը», որին մասնակցում են նախկին նախագահը և նոր նախագահը, չի կայանա, քանի որ սա Բարաք Օբամայի պաշտոնավարման 2-րդ շրջանն է անընդմեջ: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)