Այսօր ձյան միջազգային օրն է (ֆոտոշարք)
Աշխարհ
Արդեն երկրորդ տարին է, ինչ միջազգային հանրությունը նշում է ձյան միջազգային օրը: Ձյան միջազգային օրը հիմնվել և անց է կացվում FIS միջազգային դահուկային կազմակերպության կողմից և FIS «Bring Children to the Snow» արշավի մաս է կազմում, որն անց է կացվում 2007 թվականից:
Աշխարհի տարբեր երկրներում տարբեր կերպ են նշում այս օրը: Այսպես Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ձնից պատրաստել են մի կախարդական քաղաք, Լեհաստանում և Հնդկաստանում անցկացվում են լեռնադահուկային սպորտի անվճար դասընթացներ, իսկ Չինաստանում տեղի է ունենում ձյան և սառույցի միջազգային փառատոն: Այս մասին նշում է Корреспондент պարբերականը:
Նշենք նաև, որ այս պահին Երևանի որոշ հատվածներում ձյուն է տեղում՝ համահունչ «օրվա խորհրդին»։
{gallery}220{/gallery}


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան