Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում. Աստղագուշակ՝ հունվարի 20-ի համար

Հասարակություն

Խոյ. Սա այն օրերից է, երբ ձեզ հատկապես պետք է ուշադիր լինել, քանի որ եթե սխալներ թույլ տաք, ապա ձեզ դրանց մասին դեռ շատ կհիշեցնեն: Հիշեք, որ ձեզ ուշի ուշով հետևում են մարդիկ, որոնցից մեծապես կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Պետք է ջանքեր թափեք, որպեսզի կարողանաք լավագույն տպավորությունը թողնել: Կարելի է հաջողության հասնել բանակցություններում, սակայն չի բացառված, որ այսօր կնքած պայմանագիրը հետագայում վերանայվի:

Դժվար է լեզու գտնել մտերիմների հետ, ձեզ շատ են քննադատում, և շատ քիչ՝ գովաբանում: Սիրելի մարդը ձեզանից շատ բան է սպասում, օրինակ՝ գործողություններ, որոնց դուք դեռ պատրաստ չեք:

Ցուլ. Այսօր ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասում: Պետք չի լինի արկածներ փնտրել, դրանք իրենք ձեզ կգտնեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին, ինչը տեղի է ունենում ձեր շուրջը, սխալներ և վրիպումներ թույլ չեք տալիս: Դուք առիթ կունենաք հպարտանալ ձեր պրոֆեսիոնալ հաջողություններով:

Տարաձայնությունները մտերիմների հետ կծագեն բավական հաճախ, սակայն լուրջ բնույթ չեն կրի, դրանք դժվար չի լինի կատակի վերածել: Հնչում են սիրո խոստովանություններ, սակայն դուք դրանց լուրջ չեք վերաբերվում և ճիշտ եք անում: Սակայն նաև կլսեք հոգուց բխող հաճելի խոսքեր, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Երկվորյակներ. Սա ձեզ համար չմտածված ու թեթևամիտ գործողությունների օր է: Հաճախ անգամ ինքներդ ձեզ չեք կարող բացատրել, թե ինչու գնացիք այս կամ այն քայլին. Ուղղակի ցանկություն կա ինչ-որ բան անելու, սակայն չեք հասկանում՝ թե ինչ: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին՝ չի բացառված, որ դրանք արվում են ոչ լավագույն մղումներով:

Անկայուն է օրվա էմոցիոնալ ֆոնը: Օրվա առաջին կեսին դուք բռնկուն և ջղագրգիռ եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի՝ դուք կդառնաք ուրախ և անբռնազբոսիկ և կգտեք միջոց, թե ինչպես ոգևորել և ուրախացնել շրջապատին, ինչի համար էլ կարժանանաք բարեհաճ վերաբերմունքի:

Խեցգետին. Օրը բավական ձանձրալի կլինի և չի արդարացնի ձեր սպասումները: Չարժե հույսը դնել մի ինչ-որ արտառոց բանի վրա. Այսօր աստղերը ձեզ համար բավական միապաղաղ «կերակուր» են պատրաստել՝ մանր կենցաղային խնդիրներ, աննշան դժվարություններ և նույնքան աննշան ուրախություններ: Մի փորձեք նաև ինչ-որ կերպ փոխել իրավիճակը՝ ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա:

Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեր վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա ոչ մեկին չի հաջողվի, այնուամենայնիվ՝ էմոցիոնալ դիսկոմֆորտ կզգաք: Ցանկություն կառաջանա միայնամ մնալու, բոլորից առանձնանալու:

Առյուծ. Այսօր մինչև որևէ նոր նախագծի վրա աշխատել սկսելը, համոզվեք այն բանում, որ տիրապետում եք ողջ անհրաժեշտ տեղեկությանը: Ինչ-որ բան չիմանալն այսօր նշանակում է ինքներդ ձեզ հարվածի տակ դնել: Հակառակի պես էլ, այսօր խնդիրները, որոնք ծագել են անբավարար տեղեկացվածության հետևանքով, սովորականից ավելի հաճախ են ձեր առջև ծառանում:

Զգալիորեն ավելի լավ են դասավորվում անձնական հարցերը: Դուք հիանալի, գրեթե կեսխոսքից հասկանում եք նրանց, ովքեր ձեզ թանկ են և ջանք չեք խնայում նրանց խնդիրները լուծելու հարցում: Դա կօգնի հաղթահարել մի շարք վաղեմի տարաձայնություններ. դժվար թե այսօր որևէ մեկը ցանկանա հին վերքերը հիշել:

Կույս. Սա այն օրերից է, երբ աստղերը ձեր կողմից են, և բաց մի թողեք պահը՝ կարգավորեք ձեր գործերը, ձգտեք հարթել բարդ խնդիրները: Այսօրվա վրա կարելի է նախատեսել կարևոր հանդիպումներ, որոնք կանցնեն ձեր ուզած ձևով: Հնարավոր է հաջող գործարքի կնքում, չի բացառվում արժեքավոր իրերի ձեռքբերում՝ բավական շահեկան պայմաններով:

Ձեր բախտը կբերի նաև սիրային հարցերում, մնում է միայն, որ հաջողությունից ձեր գլուխը չկորցնեք և թեեթևամիտ քայլերի չդիմեք: Օրը կնշանավորվի անձնական կյանքում դեպի դրականը շեշտակի փոփոխություններով: Դուք անբացատրելի հմայիչ եք, և շրջապատին անհնար է դիմադրել ձեր հմայքին:

Կշեռք. Այսօր դուք ստիպված եք լինելու զբաղվել բարդ, սակայն շատ օգտական գործով, ընդ որում՝ դա չի կարելի ինքնահոսի թողնել, քանի որ ձեզանից բացի ոչ ոք չի կարող ստանալ անհրաժեշտ արդյունքը: Աշխատանքում իրավիճակը բավական բարենպաստ է, և դուք կարող եք ստանալ ղեկավարության աջակցությունը՝ ձեր գաղափարները կյանքի կոչելու համար: Չի բացառվում նոր գործընկերների հետ համագործակցության սկիզբ:

Ընտանեկան հարաբերությունները խիստ ներդաշնակ են. Դուք լեզու եք գտնում բոլորի, անգամ՝ հեռավոր ազգականների հետ: Օրը հարմար է տանը վերանորոգման աշխատանքների, ինտերիերի թարմացման համար:

Կարիճ. Այսօր դուք ստիպված կլինեք հաճախ ռիսկի դիմել, միայն թե հուսադրողն այն է, որ ձեր բոլոր, թեկուզ առաջին հայացքից արկածախնդիր թվացող ձեռնարկումներն արդարացված կլինեն: Օրը հատկապես բարենպաստ է գործնական բնույթի բանակցություններ վարելու համար, այդ թվում և այն մարդկանց հետ, ում հետ բեղմնավոր համագործակցություն չէիք էլ ակնկալում: Չի բացառվում նաև անսպասելի և բավական շոշափելի ֆինանսական հաջողությունը:

Այսօր մեծ կլինի սիրավեպ սկսվելու հավանականությունը, ինչը շատ բան կփոխի ձեր կյանքում:

Աղեղնավոր. Այսօր կարելի էր նշանակալի պրոֆեսիոնալ հաջողությունների հասնել, սակայն դժբախտաբար դուք չեք կարողանում ընդհանուր լեզու գտնել աշխատակիցների և դաշնակիցների հետ, անվերջ վիճում եք, հարաբերություններ պարզում, այնինչ պետք էր ուղղակի հանգիստ քննարկել մի շարք արդիական հարցեր: Ինքնուրույն աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ձեզ կողքից ոչ ոք չխանգարի իր ոչ տեղին խորհուրդներով:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ պահ է ռոմանտիկ ծամադրության, զբոսանքների և ընկերական հանդիպումների համար: Ցանկալի է շփումները սահմանափակել այն մարդկանցով, ում դուք լավ եք ճանաչում. նոր ծանոթների հետ լեզու գտնելը բարդ կլինի:

Այծեղջյուր. Աստղերն այսօր ձեզ դրական էմոցիաներ կպարգևեն, եթ դուք առավոտից լավատեսորեն տրամադրվեք: Միայն թե այդ վերջին պահն այսօր ձեզ մոտ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերը և գիշերային մղձավանջներից մնացած տհաճ նախազգացումները: Գտեք ձեր մեջ ուժ՝ հաղթահարելու դրանք և պայծառ զգացումով դիմավորելու օրվա գալուստը, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժանքները, համեղ նախաճաշը, կամ էլ՝ ուղղակի սիրելի մարդու համբույրը:

Օրը շատ հարմար է անծանոթ, սակայն շատ ռոմանտիկ վայրերով զբոսնելու համար: Եթե տանից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը:

Ջրհոս. Սա այն օրերից է, երբ ստիպված պիտի լինեք հաշտվել կորուստների հետ: Այսօր կարող են բարդություններ ծագել գործընկերների և մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում, անգամ հնարավոր է, որ կորցնեք վաղեմի դաշնակիցների: Հնարավոր են կոնֆլիկտներ սեփականության և ֆինանսկան պլաների հետ կապված հարցեր քննարկելիս:

Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք շրջադարձային փոխել ձեր վարքագիծը: Մի խուսափեք էքսպերիմենտներից. ամեն մի նոր բան այնքան վտանգավոր չէ, որքան ձեզ թվում է առաջին հայացքից: Օրը հաջող է ձեզանում ստեղծագործական ներուժ բացահայտելու համար:

Ձկներ. Հարմար օր է՝ ձեզ և ձեր մտերիմներին վաղուց հուզող խնդիրները որպեսզի կարողանալ լուծելու համար: Ձեզ հաջողվում է արագ և արդյունավետ գործել, չվատնելով ժամանակ կասկածների և դատարկ խոսակցությունների վրա: Հաջող կանցնեն ցանկացած տիպի բանակցությունները, սակայն առավել բեղմնավոր կլինեն արտասահմանցիների հետ հանդիպումները:

Կարելի է իրականացնել ստեղծագործական մտահղացումները, սակայն դրանք անպայման պետք է լինեն յուրատեսակ և բացառապես ձեր սեփականը: Մի օգտվեք ուրիշների գաղափարներից, մի փորձեք նմանակել ուրիշներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված