Որոշ ավտոճանապարհներ շարունակում են մնալ փակ
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 18.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Սպիտակ-Ջաջուռ, Տաշիր-Գոգավան, Գեղարքունիքի մարզի Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Սոտք-Քարվաճառ, Ծակքար-Ծովինար, Արագածոտնի մարզի Վարդաբլուր-Ալագյազ ավտոճանապարհները և Սելիմի Լեռնանցքը:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ, Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը