«Թուրքիան, իր իսկ շահերից ելնելով, պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը». Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստան
Թուրքական Hurrietdailynews պարբերականը անդրադարձ է կատարել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանին` նշելով, որ Սերժ Սարգսյանի ամենաակնառու մրցակիցը 1915 թվականի դեպքերից փրկված հայ ընտանիքների ժառանգ է:
«Իմ մայրիկի ընտանիքը եկել է Գարինից (ներկայումս Էրզրումի արևելյան նահանգը), իսկ հորս ընտանիքը Արշամշատից է (Էլազիղ նահանգի հին անվանումը)»,-այս մասին նշել է Րաֆֆի Հովհանիսյանը և ավելացրել, որ ինքն էլ հաճախ է լինում Արևելյան Անատոլիայում:
«Իմ տատի Խենգենին փրկվել է ցեղասպանությունից թուրք ընտանիքի կողմից Էրզրումում, իսկ պապին Կասպարը փրկվել է քուրդ ընտանիքի կողմից Արշամշատում»,- այս մասին նշել է նա:
Խոսելով թուրք-հայկական հարաբերությունների մասին Հովհաննիսյանը նշել է, որ եթե նա ընտրվի 1915 թվականի հայերի զանգավածային սպանությունների ճանաչելը անհրաժեշտ քայլ կլինի: Նաև ավելացրել է.«Թուրքիան, իր իսկ շահերից ելենելով, պետք է ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը և ազգային տեղահանությունը, լիակատար փոխհատուցում կատարի, վերականգնի հայ մշակույթային ժառանգությունը և ապահովի անվտանգ վերադարձ»:
Նա նաև նշել է, որ 2015 թվականին ցեղասպանության 100ամյակի ժամանակ պետք է հիշատակվեն ցեղասպանությունից հայերին փրկած թուրքերը:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ