Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին 

Բանտախցից՝ աշխարհին… Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Բագրատ Սրբազան

Հրապարակումներ

 

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել Երևան – Կենտրոն ՔԿՀ–ից, որում ասված է․

Բանտախցից՝ աշխարհին… Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ

Ծննդյան Խորհուրդ, Ծնունդ Սրբազան,

Բազում լույսերից, աղմուկից հեռու,

Իմ բանտախցի չոր պատերի մեջ

Քո Մսուրն է հար աչքերիս առջև:

Մսուր պատվական, որ բանտ էր կարծես 

Արդարիդ համար,

Դարձավ օրորոց սուրբ ազատության:

Թեպետ միայնակ, թեպետ կապանքված,

Եվ ունայնացած Արքայիդ փառքից`

Անասնագոմում մունջ հայացքների

Լուռ ուղեկցությամբ

Մսուրդ ծնեց լույսը Հարության,

Խենթ ազատության ու Հաղթանակի…

Մսուրիդ բանտից ծիծաղդ Մանկան,

Իր խաղաղությամբ հաղթանակող է և ո’չ խղճալի,

Ո’չ ստով պատված և կամ կեղծիքով, 

Այլ  ճշմարտությամբ և արդարությամբ,

Ո’չ թե հոգեսպան, այլ` հոգենորոգ,

Ո’չ կորստյան ցավ, այլ` ուրախության անհագ հագեցում:

Ո’չ խաբեության թույն թմրեցուցիչ,

Այլ ազնվության աննվազ փարոս,

Ո’չ ստրկացած, ծնկած փոքրոգի,

Այլ ազատության ու մաքառումի անխոնջ ռահվիրա,

Ո’չ նյութի գերի «ոսկեհորթացու»,

Այլ երկինքները նվաճող Հերոս,

Ո’չ անհայրենիք թափառող ուրու,

Այլ Հայրենատենչ երազ անխարդախ,

Ո’չ թե պարտության և մահվան պատճառ,

Այլ Հաղթանակի և անմահության:

Մսուրիդ բանտից տարածվող խինդը,

Թող դիպչի բոլոր խոցված սրտերին,

Եվ տառապանքի ցուրտ բավիղներում

Ցավով դեգերող հեգ ճամփորդներին:

Մսուրիդ բանտից ճառագող լույսը,

Ճեղքի խավարը թանձրամած ստի,

Վախի գորշության, անորոշության,

Շող դառնա բոլոր ճանապարհների:

Մսուրիդ բանտից չսպառվող հույսը

Լցվի անդադար անհույս կյանքերում,

Ով ցամաքել է վերջին փափագով`

Ձեռքը երկարած տենչալի բարուն:

Մսուրիդ բանտից ծագող հավատքը

Արեգակի պես փայլի անսպառ,

Միշտ հրաբորբոք ու միշտ հրավառ,

Հավիտենական պայքարում համառ:

Մսուրիդ բանտից ակոսվող սերը

Հեղվի դաշտերում սիրուց անջրդի,

Անապատացած մեղկ հոգիներին,

Անվախճան համբույր սիրո ողջունի:

Չոր պատերի մեջ իմ բանտախցի

Սրտիս հայացքը սլանում է վեր`

Ճեղքելով շղթան մեռած ճաղերի,

Որոնք անզոր են դույզն ինչ կապանքել

Այն սավառնումը, որ տվել ես ինձ`

Քեզ հետ ճախրելու, հասնելու այնտեղ,

Որի գագաթը Քո խաչն է համայն`

Որպես նշանակ աշակերտության,

Որպես հանգրված սուրբ ազատության:

Այնտեղ ես, որտեղ ազատությունն է,

Բայց և հենց Ինքդ Ազատությունն ես,

Որ չունի սկիզբ, ինչպես նաև վերջ,

Քանզի Քո գիրկն է այն ավազանը,

Որի շիթերից կենսավորվում են

Ճշմարտությունը, արդարությունը և իրավունքը,

Որի ցողերից կյանք են ստանում

Սիրո ծիլերը, հույսի լույսերը և Հաշտությունը,

Որը անխափան և անդավաճան

Առաջնորդում է հավերժի ճամփան:

Խորհուրդ Ծննդյան, Ծնունդ Սրբազան,

Բազում լույսերից, աղմուկից հեռու,

Իմ բանտախցի չոր պատերի մեջ

Քո Մսուրն է հար աչքերիս առջև,

Օրորոցը մեր Սուրբ Ազատության…

31.12.2025

01.01.2026

Երևան – Կենտրոն ՔԿՀ

Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
Ամենադիտված