Հյուսիսային Կորեան թույլատրել է օտարերկրացիներին բջջային հեռախոս օգտագործել
Աշխարհ
Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության՝ Հյուսիսային Կորեայի իշխանություններն օտարերկրացիներին թույլատրել են իրենց հետ երկրի տարածք մտցնել բջջային հեռախոսներ և օգտվել տեղական բջջային օպերատորի ծառայություններից, երկուշաբթի օրը հայտնում է Սինհուա գործակալությունը:
Նախկինում օտարերկրացիները պարտավոր էին իրենց հեռախոսները թողնել մաքսակետերում:
ԿԺԴՀ-ում գործող եգիպտա-կորեական բջջային կապի աշխատակիցը հայտնում է, որ թույլտվությունն ուժի մեջ է մտել հունվարի 7-ին: Երկիր մուտք գործելիս օտարերկրացիները լրացնում են հատուկ հայտարարություն, որով նրանց հեռախոսների համար անհատական հեռախոսահամար է տրամադրվում, ինչից հետո նրանք ազատ են բջջային կապի ծառայություններից օգտվելու հարցում:
Հյուսիսային Կորեայում բջջային կապից օգտվում է 1.8 մլն քաղաքացի: Նրանց հասանելի են ներքին զանգերն ու տեքստային հաղորդագրությունները: Արտասահման զանգել քաղաքացիները չեն կարող, բայց կարող են օգտվել համացանցից: Մինչդեռ օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող բջջային հեռախոսահամարներով վերջիններս կարող են զանգահարել արտասահման, սակայն չեն կարող օգտվել համացանցից: Նրանց համար նաև հասանելի չեն ներքին զանգերը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)