Բիլ Գեյթսը որոշել է իր ամբողջ հարստությունը ծախսել հիվանդ երեխաներին օգնելու համար
Աշխարհ
Microsoft ընկերության հիմնադիր տնօրեն Բիլ Գեյթսը որոշել է իր ամբողջ հարստությունը, որը գնահատվում է շուրջ 65 մլրդ դոլար, նվիրաբերել հիվանդների կյանքի երկարացմանը: Այս մասին նշում է Daily Mail անգլիական պարբերականը:
Նրա գործողությունների հաջորդ պլանը ուղղված է մահաբեր պոլիոմելիտ հիվանդության դեմ պայքարին: 2011 թվականին, համաձայն ՄԱԿ-ի հաշվետվության, այս հիվանդությունից մինչև 5 տարեկան 7 մլն (օրական 19,000) երեխա է մահացել:
Գեյթսը նշել է, որ նա ցանկանում է անել ավելին և այդպես իր երախտիքը հայտնել աշխարհին, որն իրեն այդքան հաջողակ է դարձրել:
Նա ելույթ կունենա BBC-ի Dimbleby սեմինարին ժամանակ: Ելույթի ժամանակ Գեյթսը նշելու է, որ յուրաքանչյուր երեխա առողջ կյանքի իրավունք ունի: Նա նաև կբացատրի, թե նորամուծությունները և տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել հասնելու այդ նպատակին:
Microsoft ընկերության հիմնադիրն բարեգործական նպատակներով արդեն ծախսել է 28 մլրդ դոլար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)