Մեծ հաշվով, ինձ մեկ է, թե ինչ համարներով է երթևեկում վարչապետը, բայց ինձ անհանգստացնում է այն, որ իրեն մեկ չի, թե ինչ համարներով է ինքը երթևեկում. Իոաննիսյան
Հրապարակումներ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը գրում է.
Վարչապետին սպասարկող ավտոմոքենայի համարանիշները, համաձայն Կառավարության էսօրվա որոշման, կլինեն այսպիսին, պարզապես՝ եռագույնը ու «1»:
Այդ կապակցությամբ 15 տարի առաջվա խորհրդարանական մի քննարկում հիշեցի: Այն ժամանակ գործադիրը ինչ-որ օրենսդրական փոփոխություն էր առաջարկել «գոլդ» համարանիշների մասով և Լարիսա Ալավերդյանը (ում օգնականը ձեր խոնարհ ծառան էր) սենց մի միտք ասեց. «Ես խղճում եմ բոլոր այն մարդկանց, որոնք գոլդ համարներ են օգտագործում. խեղճ մարդիկ են, դրանից ավելի բարդ թիվ չեն կարողանում հիշեն»:
Մեծ հաշվով, ինձ մեկ է, թե ինչ համարներով է երթևեկում Վարչապետը: Բայց ինձ անհանգստացնում է այն, որ իրեն մեկ չի, թե ինչ համարներով է ինքը երթևեկում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)