Վրաստանում հայտարարել են, որ ԵՄ-ն ծաղրում է իրենց
Վրաստան
Եվրամիությունը «ծաղրում» է վրաց ժողովրդին, երբ պնդում է, որ Ուկրաինան և Մոլդովան առաջ են Վրաստանից՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Վրաց ժողովրդին ծաղրում են, երբ նրանք ասում են, որ Ուկրաինան և Մոլդովան օբյեկտիվորեն առաջ են Վրաստանից», - ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Պապուաշվիլին ընդգծել է, որ Մոլդովան և Ուկրաինան առաջ են Վրաստանից միայն «Բրյուսելի բյուրոկրատիային ընդունելով»։
«Նրանք ընդունում են նրանց, քանի որ կատարում են չընտրված բյուրոկրատների կողմից իրենց տրված բոլոր առաջադրանքները», - նշել է Պապուաշվիլին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)