Ֆրանսիացի զինվորականները փորձել են գրավել Դիաբալի քաղաքը
Աշխարհ
Ֆրանսիայի և Մալիի զինվորականները այսօր փորձել են գրավել Դիաբալի քաղաքը, որը ֆրանսիական ավիացիայի կողմից ռմբակոծությունից հետո գրեթե ամբողջությամբ ազատագրվել էր իսլամիստ գրոհայիններից: Այդ մասին այսօր հայտնում էին ռազմական աղբյուրները:
Զրահապատ մեքենաների շարասյունը լքել է նախօրեին գրավված Նիոնո քաղաքը, որը Մալիի մայրաքաղաք Բամակոյից գնվում է 350 կմ հեռավորության վրա, իսկ Դիաբալիից՝ 60կմ:
Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան–Իվ լե Դրիան ընդգծել է, որ Դիաբալին, չնայած լրատվամիջոցներում տեղ գտած լուրերին, դեռ գրավված չէ:
Անցած հանգստյան օրերին քաղաքի մերձակայքում հսկողություն է իրականացվել, որպեսզի հնարավոր լինի դիմակայել գրոհայիններին, որոնց մի մասը խառնվել էր տեղի բնակչությանը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)