ՀՀ առողջապահության նախարարությունը կուսումնասիրի Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծը
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է ուսումնասիրել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ոսկու կորզման արտադրամասի' շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: ««Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ոսկու կորզման արտադրամասի' շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթեր փորձաքննության նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը չեն ներկայացվել:
Սակայն, կարեւորելով Ձեր կողմից բարձրացված հարցի նշանակությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը' նշված փաստաթղթերը ստանալու եւ փորձաքննություն իրականացնելու համար»,- նշված է նամակում:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 10-ին «ԷկոԼուր»-ը դիմել էր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որպեսզի վերջիններիս ղեկավարած գերատեսչությունները «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիք հայտնել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը