Տեր Անդրանիկ քահանա Սարգսյանն իր հավատարմությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Հրապարակումներ
Ես՝ Անդրանիկ քահանա Սարգսյանս, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա և առաջնորդվելով քահանայական ուխտից բխող պարտավորություններով, պաշտոնապես հայտարարում եմ իմ անվերապահ հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Հայտարարում եմ, որ իմ ծառայական լիազորությունները, հնազանդության շրջանակը և եկեղեցական ենթակայությունը բացառապես բխում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կանոնական կարգից և չեն կարող ենթարկվել որևէ արտաքին կամ ոչ իրավաչափ միջամտության։
Տեր Անդրանիկ քահանա Սարգսյան


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)