Ոստիկանները պատռել են «Fuck the regime» կոչով պաստառը
Հասարակություն
Այսօր «Հակահարված» արթ-խմբի երիտասարդները փորձել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի շենքի մոտ գետնին նկար սոսնձել, որում ոստիկան է եղել պատկերված՝ «Fuck the regime» կոչով: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց «Հակահարված» art խմբի անդամ Հերբերտ Գևորգյանը:
Վերջինիս խոսքով՝ այդ պահին իրենց են մոտեցել 10-15 ոստիկան և արգելել են նկարը փակցնել այդտեղ: Այնուհետև տղաները նկարը փակցրել են իրենց մեքենայի վրա, բայց ոստիկանները պատռել են այն և փախել:
«Այդ նկարում մենք ոստիկանին ներկայացրել ենք որպես դրական կերպար, և այդ կերպ փորձում էինք կոչ անել իրանց՝ առաջնորդվել օրենքով, ոչ թե ռեժիմի հրամանով: Մենք անգամ խնդրել ենք ոստիկաններին ներկայանալ, սակայն նրանցից ոչ ոք դա չի արել: Նրանք այդ կերպ ուզում են ապացուցել, որ երկիրն իրենցն է և իրենք են իրավիճակը կառավարում, բայց դա իրենց չի հաջողվի: Սա մեր երկիրն է և իրավիճակը մենք ենք կառավարելու»,- ասաց Հերբերտ Գևորգյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը