Աշխարհի ամենաթանկ հեռախոսների հնգյակը
Հասարակություն
1. Celsius X VI II Papillon Tourbillon
Celsius կազմակերպությունը առաջինն է, որ զուգակցել է ձեռքի աշխատանքի քրոնոմետրը և բջջային հեռախոսը` ստեղծելով կոլեկցիոն արտադրանք Celsius X VI II Papillon Tourbillon: Ի տարբերություն մյուս թանկարժեք հեռախոսների՝ չի օգատգործվել ոչ ոսկի և ոչ էլ թանկարժեք քարեր: Հեռախոսի դիզայնը աչքի է ընկնում մինիմալիզմով: Հեռախոսի զարդարանք կարել է համարել ատամնանիվը, որը տեսանելի է թափանցիկ վերին վահանակից: Հեռախոսի արժեքն է 275,000 դոլար:

2. Mobiado Professional 105 GMT
Հեռախոսը պատրաստված է էբենային ծառի փայտանյութից, որը համարվում է աշխարհում ամենաթանկը, թվերի փոխարեն թանկարժեք քարեր են, իսկ օրիգինալ Professional 105 gmt ստեղնաշարը սապֆիրի ամբողջական քարից է և ծածկված ոսկով: Հեռախոսի գինը կախված է պահանջարկից:

3. Ulysse Nardin Chairman Luxury Hybrid
Ulysse Nardin ժամագործների փորձը և SCI Innovations ծրագրավորողների հանդգնությունը արտահայտվել է աշխարհում առաջին հիբրիդային սմարթֆոնի մեջ: Հեռախոսի նորամուծությունը նրանում է, որ վերջինիս մարտկոցը լիցքավորվում է ժամացույցների նման՝ ճոճումով: Հեռախոսի գինը 129,000 դոլար է:

4. Aesir Copenhagen Luxury by Yves Behar
Հեռախոսի պատյանը երկու տարբերակ ունի՝ կարող է լինել կամ 18 կարատանոց դեղին ոսկուց կամ 316L չժանգոտվող պողպատից, սաֆիրի բյուրեղներով: Երկուսի դեպքում էլ կենտրոնական վահանակի վրա տառեր են՝ փորագրված լազերի միջոցով: Հեռախոսի դիզայնի հեղինակն է Իվ Բեհարը: Հեռախոսի արժեքն է 59,000 դոլար:

5. Vertu Boucheron 150 Mobile Phone
Իր արտաքին տեսքով հեռախոսը նմանվում է Boucheron տան ոսկերչական ավանդույթներին: Հեռախոսն ավելի նման է ոսկու բյուրեղի, քան սովորական մետաղի: Հեռախոսին այսպիսի տեսք հաղորդելու համար անհրաժեշտ է եղել 2,000 ժամ ձեռքի աշխատանք: Գինն ըստ պահանջարկի:



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը