Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից Եվրահանձնաժողովը պահանջում է, որ ԵՄ գործարանները 50 անգամ մեծացնեն զենքի արտադրությունը Թրամփի դեմ դատական ​​հայց է ներկայացվել Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հռոմում կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգային փաստաթղթերը Վաշինգտոնը և Մոսկվան ճնշում են գործադրում Կիևի վրա․ Զելենսկու խոստովանությունը Իմ սրտի մի կտորը. Շուշաննա Թովմասյանի հուզիչ հրապարակումը դստեր հետ Գիտնականները զգուշացնում են ֆիթնես հավելվածների հոգեկան առողջության համար ռիսկերի մասին Եվս մեկ երկիր կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ» Աչքի ցանցաթաղանթի անոթային կառուցվածքը կապված է կյանքի տևողության հետ. Գիտնականներ 

Ո՞ր պաշտոնյաներն են թերի պատասխաններ տվել քաղաքացիներին․ սև ցուցակ

Հրապարակումներ

Այս գերատեսչությունները և պաշտոնյաները 2025 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։ Այս մասին գրում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ 

Այսպես.

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

«Սիվինեթ» (CivilNet) լրատվական պարբերականի լրագրող Հայկ Հովհաննիսյանը 2025 թ․-ի հունվարի 21-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչու է հունվարի 20-ի ԱԺ նիստի հերթական նիստը մեկնարկել ՀՀ օրհներգի քառատողերի փոփոխված տարբերակով, եթե ոլորտային օրենքի փոփոխությունները դեռ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից։ Լրագրողը նաև խնդրել է նշել, թե ինչ և ում կարգադրության հիման վրա է հնչել փոփոխված քառատողերով օրհներգի տարբերակը։ Ազգային ժողովի նախագահի գրասենյակից լրագրողի հարցմանն ի պատասխան նշել են, որ «․․․ՏԱ օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում»։ ԻԱԿ-ի հետ խորհրդակցելուց հետո լրագրողն ուղարկել է կրկնակի հարցում, որին ի պատասխան ԱԺ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ «․․․ Ձեր կողմից ներկայացված հարցերը որևէ ձևավորված տվյալի կամ տվյալների հարցում չեն հանդիսանում, այլ հանդիսանում են մեկնաբանության տրամադրման հարցում»։ ԱԺ մերժումն անհիմն է, այն չի բխում Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներից։ Տվյալ դեպքում լրագրողն ԱԺ նախագահից ակնկալել է տվյալներ ԱԺ նիստում տեղի ունեցածի, եղելության, նիստի սկզբում փոփոխված օրհներգի հնչելու փաստի և դրա հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ։ Հետևաբար լրագրողի դիմումը ՏԱ օրենքի իմաստով հարցում է և պետք է ստանա ՏԱ օրենքով սահմանված պատասխան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2025 թ․-ի հուլիսի 10-ին Factor TV-ի լրագրող Ռոզա Վարդյանյանը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե որ փուլում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգի համար» ստեղծվելիք համակարգող խմբի աշխատանքները։ Հարցման համար առիթ էր դարձել ուղիղ մեկ ամիս առաջ՝ հունիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում արված գրառումը, որով Վարչապետն առաջարկել էր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասով» համակարգող խումբ ստեղծել։ Լրագրողը հարցմամբ խնդրել էր տրամադրել տվյալներ այն մասին, թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ հայտ է ստացվել, արդյո՞ք դրանք բավարար են խմբի ստեղծման համար, սահմանվա՞ծ է դիմելու վերջնաժամկետ և այլն։ Հարցումն ուղարկելու 5-րդ օրն Վարչապետի աշխատակազմը լրացուցիչ 30-օր էր խնդրել պատասխան տրամադրելու համար։ 2025 թ․-ի օգոստոսի 22-ին` հարցումն ուղարկելու 42-րդ օրը, չստանալով պատասխան, լրագրողն այդ մասին նյութ էր հրապարակում, իսկ 4 օր անց ստանում մի քանի հարցից բաղկացած հարցման պատասխանը մեկ նախադասությամբ․ «Ի պատասխան Ձեր գրության, հայտնում ենք, որ առաջիկայում Ձեր կողմից բարձրացված հարցերին կտրվեն հրապարակային սպառիչ պատասխաններ»։ Վարչապետի աշխատակազմի մերժումը չունի պատշաճ հիմնավորում, ավելին, անգամ եթե մերժումը հիմնավոր է, այն պետք է տրամադրվեր անմիջապես, առանց լրացուցիչ ժամանակ խնդրելու, քանի որ օրենքով լրացուցիչ ժամանակ տրամադրվում է պահանջվող տվյալների առնվազն մի մասի հավաքագրման և ամբողջացման նպատակով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025 թ.-ի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին և 12 նախարարություններին ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որ կազմակերպություններին և անհատներին է 2024 թ.-ի ընթացքում տրամադրվել դրամաշնորհներ և/կամ սուբսիդիաներ և տրամադրել նրանց ցանկը: ԻԱԿ-ը խնդրել էր նաև նշել յուրաքանչյուր դրամաշնորհի/ սուբսիդիայի նպատակը, տևողությունը և գումարի չափը, տրամադրել մրցույթի հրավերների հրապարակման հարթակները, առկայության դեպքում՝ ակտիվ հղումներ, յուրաքանչյուր մրցույթի օրվա, մասնակիցների քանակի ու մրցութային հանձնաժողովի որոշումների պատճեները և դրանց հրապարակման ակտիվ հղումները։ Հարցմանը թերի պատասխան է տրամադրել Առողջապահության նախարարությունը։ Վերջինս իր պատասխանում նշել է․ «2024 թվականի ընթացքում Առողջապահության նախարարության կողմից դրամաշնորհները տրամադրվել են Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն որոշմամբ սահմանված կարգով և կազմակերպություններին»՝ ըստ էության չտրամադրելով հայցվող տեղեկությունները: Հատկանշական է, որ պատասխան գրության մեջ նախարարությունը ոչ մի բառ չի նշել սուբսիդիաների մասին, այնինչ ԻԱԿ-ի գրության հարցերը վերաբերում էին ոչ միայն դրամաշնորհներին, այլև սուբսիդիաներին, ուստի առնվազն անհրաժեշտ կլիներ հստակեցնել՝ արդյոք սուբսիդիաներ տրվել են, թե ոչ։
2025 թ․-ի նոյեմբերի 14-ին Factor TV-ի լրագրող Ռոզա Վարդյանյանը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ «Աբովյան» ՔՀԿ-ում գտնվող դատապարտյալ Ռ․ Տ․-ի քաղցկեղի բուժման գործընթացի ձգձգման պատճառների վերաբերյալ, խնդրել հստակեցնել երբ կսկսվի բուժումը և արդյոք այն կհոգա պետությունը։ Լրագրողը առանձին հարցերով խնդրել էր նաև պարզաբանել, թե ընդհանրապես ինչպես և ինչ ժամկետներում է կազմակերպվում քաղցկեղով հիվանդ դատապարտյալների բուժման գործընթացը, և արդյոք այն դասվում է կալանքի/պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։ Նախարարությունը իր պաշտոնական գրության առաջին կետով մերժել է տրամադրել լրագրողի պահանջած տվյալները՝ նշելով, որ բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները տրամադրվում են նախարարի համապատասխան հրամանով սահմանված ձևի առկայության դեպքում։ Մյուս երկու հարցեր դեպքում նախարարությունը նշել է, թե գործընթացը որ իրավական ակտով է կարգավորում՝ ըստ էության առաջարկելով դրանից դուրս բերել պահանջվող հարցերի պատասխանները։ Սա օրենքի խախտում է, քանի որ լրագրողը խնդրել է ոչ թե տրամադրել ոլորտը կարգավորող իրավական ակտը, այլ կոնկրետ տեղեկություն։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը սահմանում է եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում։ Սա ենթադրում է որ պատասխան գրության մեջ պետք է նշվեր ոչ միայն կարգավորող իրավական ակտի անվանումը, այլև այն կոնկրետ հոդվածներն ու կետերը, որոնք ներառում են պահանջվող տեղեկությունները։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

«Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը 2025 թ․-ի մարտի 5-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ինչ աղբյուրներից են ստացվել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 100 մլն դոլարը, որի մասին նախարարը նշել է իր հանրային հարցազրույցներից մեկում՝ հավաստելով, որ «… ծրագրի իրականացման համար արդեն 100 մլն դոլարը առկա է, իսկ մնացած մասը պետական (բյուջետային) երաշխիքով կտրամադրեն հայկական բանկերը»: Թ․ Ենոքյանը հարցմամբ խնդրել էր տրամադրել նաև պետական երաշխիք տրամադրելու համար անցկացված աուդիտի արդյունքները։ Նախարարությունը հարցման առաջին հարցին ի պատասխան նշել էր, որ տեղեկությունը դուրս է Էկոնոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակից, իսկ աուդիտի արդյունքների տվյալները մերժել էր տրամադրել՝ նշելով որ այն պարունակում է պետական, բանկայի, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ։ Աուդիտի արդյունքների տրամադրման մերժումը պատշաճ չէ, քանի որ հղում չկա, թե կոնկրետ ինչ իրավական ակտով են սահմանված պատասխան գրության մեջ ներկայացված մերժման հիմքերը։ Միաժամանակ, Նախարարությունը նշում է, որ փաստաթուղթը պարունակում է տրամադրման ոչ ենթակա տեղեկություն, ինչը չի բացառում, որ աուդիտի մյուս մասը կարող է լինել բաց և տրամադրվել մասնակի, ինչը այս դեպքում ևս չի կատարվել։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան

Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանն ապրիլի 11-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ընդունման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերին առնչվող գործընթացների վերաբերյալ, մասնավորապես, արդյոք նախարարությունները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, տրամադրե՞լ են այդ պայմանագրի վերաբերյալ իրենց իրավասության շրջանակներում եզրակացություններ։ Լրագրողը խնդրել է նաև տրամադրել պայմանագրի տեքստը։ Նախարարությունն արձագանքել է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ՝ պատասխան գրությամբ նշելով միայն, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախագիծը պատշաճ ժամկետներում կանցնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը»։ Միաժամանակ համաձայնագրի տեքստը տրամադրելու համար ԱԳՆ-ն 30-օրյա լրացուցիչ ժամկետ է խնդրել, ապա դրա լրանալուց 4 օր առաջ մերժել հայցվող տեղեկության տրամադրումը։ Ստացվում է նախարարությունը ոչ միայն խախտել է ժամկետներն ու չի տրամադրել բովանդակային պատասխան, այլև խախտել է նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկություն տնօրինողն այդ մասին պետք է հայտնի 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը։ Վերոնշյալ տեղեկությունը նախարարությունից ստանալու նպատակով լրագրողն ուղարկել է մի քանի հարցում, որոնց պատմությունը լրագրողը ներկայացրել է նաև առանձին հոդվածներով։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

2025 թ. մարտի 21-ին News.am լրատվական կայքի լրագրող Թագուհի Մելքոնյանը ՀՀ դատախազություն է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2023 թ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախաձեռնությամբ և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արդյոք 2024 և 2025 թթ. ընթացքում ռուսական կողմը, ՀՀ դատախազը կամ այլ միջնորդ երկիր հանդես եկել է երեք երկրների գլխավոր դատախազների կամ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների երկկողմ ձևաչափով նոր հանդիպում կազմակերպելու առաջարկով: Լրագրողը նաև հարցրել է, հնարավոր նոր հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում ՌԴ գործընկերոջ աջակցությունը ստանալու վերաբերյալ: Դատախազությունը, սակայն, այս 4 հարցից բաղկացած գրությանը պատասխանել է մեկ նախադասությամբ՝ «Ի պատասխան մարտի 21-ի գրության՝ հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված եռակողմ հանդիպման ողջ տեղեկատվությունը առկա է ՀՀ դատախազության կայքում» և տրամադրել ակտիվ հղում, որը տանում է լրագրողի կողմից նշված հանդիպման մասին պատմող տեղեկատվական նյութին։ ԻԱԿ-ի հետ խորհրդակցելուց հետո լրագրողը մարտի 24-ին ուղարկել է կրկնակի հարցում, որին սակայն դատախազությունը պատասխանել է նույնաբովանդակ գրությամբ։ ԻԱԿ-ը Դատախազության պատասխանները որակել անհիմն։

2025 թ․-ի փետրվարին «Ինֆոքոմ» լրատվական կայքի լրագրող Միլենա Խաչիկյանը մասնակցել է մի դատական նիստի, որը վերաբերում էր 10 տարի առաջ կատարված սպանության գործին։ 9 տարի դատարանում քննվելուց հետո գործը քննող դատավորի փոփոխություն է տեղի ունեցել, և նոր դատավորը որոշել է գործի քննությունը սկսել սկզբից։ Նիստի ընթացքում հանրային մեղադրող Տաթևիկ Ղուկասյանը հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ Քանի որ դատական նիստի ավարտին ևս մեղադրողը հրաժարվել է առանց համապատասխան թույլտվության պատասխանել լրագրողի հարցերին, «Ինֆոքոմը» նախ փորձել է դատախազության հանրային կապերի բաժնի միջոցով հանդիպում կազմակերպել, ապա 2025 թ․-ի փետրվարի 13-ին ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ լրագրողը դիմել է Դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից խոստացել են պատասխանն ուղարկել մինչ փետրվարի վերջ՝ ուշացումը պայմանավորելով տեխնիկական խնդրով, սակայն այդպես էլ չեն արձագանքել։ Բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ մարտի 4-ին՝ հարցումն ուղարկելուց երեք շաբաթ անց միայն Դատախազությունն ուղարկել է պատասխան գրություն, նշելով՝ «Քրեական գործով դատախազի իրավական դիրքորոշումները ներկայացվում են դատական նիստի ընթացքում»։ ԻԱԿ-ը պատասխանը գնահատում է որպես թերի և ժամկետանց, քանի որ խախտվել են օրենքով սահմանված պատասխանի ժամկետները, ինչպես նաև Դատախազությունը չի տրամադրել լրագրողի հայցած ամբողջ տեղեկատվությունը, մասնավորապես, տվյալ վարույթով երբևէ մեղադրանքի պաշտպանություն իրականացրած դատախազների ցանկը և փոփոխության հիմքերը՝ առանց հիմնավորելու տեղեկությունը չտրամադրելու պատճառները։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն պետ Գրիգոր Ներսիսյան

2025 թ․-ի հունվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ խնդրելով տրամադրել գործակալության տարեկան հաշվետվությունները կամ դրանց հրապարակման ակտիվ հղումները։ Պատասխան գրությամբ գործակալությունը չի տրամադրել 2017 թ., 2018 թ., 2021 թ., 2022 թ. հաշվետվությունների հրապարկման հղումները, տեղեկացնելով, որ դրանց մասին տեղեկություն չունի։ Միաժամանակ իր պատասխանում գործակալության ղեկավարը նշել է, որ 2024 թ․-ի հաշվետվությունը դեռևս առկա չէ։ ԻԱԿ-ը պատասխանը որակել է անհիմն, քանի որ Գործակալությունը ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան չի տրամադրել հրապարակային հաշվետությունները։ Նշենք, որ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն՝ ԱՏՊ գործակալությունը պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայացնել հրապարակային հաշվետվություն՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանը 2025թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի վերաբերյալ։ Լրագրողը խնդրել է նաև տրամադրել քաղաքապետարանի և «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության միջև կնքած պայմանագրի պատճենը՝ կից փաստաթղթերով:Երևանի քաղաքապետարանը պատասխան գրությամբ տրամադրել է ակտիվ հղում՝ նշելով, որ այնտեղ կարելի է ծանոթանալ պահանջվող պայմանագրին։ Տրամադրված հղումը, սակայն, պայմանագրին հասանելիություն չի ապահովում, այլ տրամադրում է Երևանի քաղաքապետարանի պայմանագրերի օրինակելի ձևանմուշը։ Լրագրող Գայանե Խաչատրյանը հունիսի 16-ին կրկին դիմել է քաղաքապետարան՝ նշելով հղման ոչ պատշաճ լինելու մասին և կրկին խնդրել է ուղարկել երկկողմ ստորագրած պայմանագրի պատճենը։ Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ պայմանագրի «….տրամադրումն այս փուլում հնարավոր չէ»։Այսպիսով, Քաղաքապետարանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ մերժելով տրամադրել տեղեկությունը՝ առանց պատշաճ հիմնավորելման։ Լրագրողը դիմել է ԻԱԿ-ին խախտված իրավունքի պաշտպանության հարցով, ԻԱԿ-ը հուլիսի 2-ին Երևանի քաղաքապետարան է ուղարկել հարցում՝ նույն տեղեկության տրամադրման պահանջով։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025թ․ հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարան էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որքան է կազմել Երևանյան միջազգային բալետային փառատոնի ընդհանուր ծախսը, ինչ պայմանագրեր են կնքվել փառատոնի շրջանակում, որ կազմակերպություն(ներ)ն է իրականացրել փառատոնի լոգիստիկայի կազմակերպումը, որքա՞ն գումար է հատկացվել և ինչ նպատակով Փառատոնին ելույթ ունեցած թատրոններից յուրաքանչյուրին և այլն։ Քաղաքապետարանը պատասխանել է ԻԱԿ-ի հարցմանը, սակայն հունիս 24-ի դրությամբ տրամադրված 3 պայմանագրերից ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագիրը տեղադրված չի եղել պետական գնումների համակարգում, իսկ փառատոնին ելույթ ունեցած թատրոններին տրամադրված գումարի չափը չի տրամադրվել՝ կոմերցիոն գաղտնիքի հիմքով։ Բացի այն, որ համայնքային բյուջեից կատարված ծախսը չի կարող համարվել առևտրային գաղտնիք, քաղաքապետարանը, համաձայն Տեղեկատվության ազատության մասին օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի, չի վկայակոչել իրավական այն նորմը, որի համաձայն տվյալ տեղեկությունը համարվում է գաղտնիք և ենթակա չէ տրամադրման։Հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուղարկել է կրկնակի հարցում՝ պահանջելով տրամադրել պայմանագրերի ակտիվ հղումները, ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագրի լուսապատճեն ու Փառատոնին ելույթ ունեցած թատրոններից յուրաքանչյուրին տրամադրված գումարի չափն ու նպատակը։ Քաղաքապետարանը կրկնակի հարցմանը նորից տվել է թերի պատասխան. ներկայացրել է պայմանագրերի ծածկագրերը և Պետական գնումների համակարգի ընդհանուր հղումը՝ չապահովելով պայմանագրերին հեշտ հասանելիություն, ինչպես նաև նշված պայմանագրի լուսապատճեն։ Կրկնակի հարցումից հետո պայմանագիրը 03․07․2025 թ․-ի դրությամբ գտնվել է համակարգում։ Թատրոններին տրամադրված գումարի առնչությամբ հարցին նույնպես քաղաքապետարանը չի տրամադրել պատշաճ պատասխան․ «նշված ստեղծագործական հաստատություններին հատկացված ելույթավճարների չափը կարող է հրապարակվել Պայմանագրի կողմ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված և հրապարակման ենթակա տեղեկատվության հիման վրա, որը, ինչպես տեղեկացրել ենք մեր 13/78709-25 գրությամբ՝ կարող է հրապարակվել ստեղծագործական հաստատությունների հետ համապատասխան փոխհամաձայնեցումներից հետո»:

Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյան

«Ինֆոքոմ» լրատվական կայքի լրագրող Լիլիթ Գրիգորյանը 2025 թ․-ի հունվարի 7-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ալավերդու համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչքան գումար է համայնքապետարանը ծախսել ամանորյա գնումներ համար, ինչպես նաև տրամադրել ամանորյա բոլոր գնումների ծածկագրերը։ Լրագրողի տեղեկացմամբ հունվարի 15-ին, երբ արդեն լրացել էր օրենքով սահմանված ժամկետը, համայնքապետարանի մամուլի խոսնակը լրագրողին տեղեկացնում է, որ մասնագետին առնչվող խնդիրների պատճառով պատասխանը կկարողանան տրամադրել հունվարի 21-ին և խնդրել է ընդառաջել։ Հունվարի 21-ին և դրան հաջորդող մի քանի օրերին լրագրողին խոսնակի հետ կապ հաստատել չի ստացվել։ Հարցումը մնացել է անպատասխան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից Եվրահանձնաժողովը պահանջում է, որ ԵՄ գործարանները 50 անգամ մեծացնեն զենքի արտադրությունը Թրամփի դեմ դատական ​​հայց է ներկայացվելՄոր կողմից լքված փոքրիկ Փանչը նոր ընտանիք է գտել (լուսանկարներ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀռոմում կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգային փաստաթղթերը Վաշինգտոնը և Մոսկվան ճնշում են գործադրում Կիևի վրա․ Զելենսկու խոստովանությունըԻմ սրտի մի կտորը. Շուշաննա Թովմասյանի հուզիչ հրապարակումը դստեր հետ Գիտնականները զգուշացնում են ֆիթնես հավելվածների հոգեկան առողջության համար ռիսկերի մասինԵվս մեկ երկիր կոչ է արել իր քաղաքացիներին լքել ԻրանըԹուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ»Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել․ Արա ԶորհաբյանԱչքի ցանցաթաղանթի անոթային կառուցվածքը կապված է կյանքի տևողության հետ. ԳիտնականներՄաքսատուրքերի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը հիասթափեցնող է․ ԹրամփՀայաստանի և Զիմբաբվեի միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվելՈւրախ եմ, որ Աննան հազարավոր կիլոմետրեր կտրեց. ՓաշինյանՎահան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկոն՝ լուսանկարներով Հայաստան այցելած ադրբեջանցիները լքել են երկիրը «Բագրատաշեն» անցման կետով․ ԱԱԾՆիկո՛լ, UNESCO–ն ո՞ւր է․ Աշոտյան (տեսանյութ)Պարզվել է Աջափնյակում մեկ անձի սպանություն, ինչպես նաև 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը Վեհափառը և ՀՅԴ ղեկավար կազմը քննարկել են իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական գործողություններըԵրևանում վթար է եղել․ մոպեդավարը հիվանդանոցում է Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն անցնում է Վարդան Ղուկասյանի կողմը․ նախընտրական դիտարկումներ (տեսանյութ)Տարեվերջին պարտքի գումարն արդեն իսկ ճշգրտվել է․ ՏԿԵՆՄիջազգային մեծ վերադասավորում․ միջուկային գործարքներ, վերջնագրեր և փակվող դռներ (տեսանյութ) Պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են. Խաչատուրյան ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի գլոբալ մաքսատուրքերըՊետք է կանխել Փաշինյանի 3-րդ անգամ ընտրվելը, ինչպես եղավ Սերժ Սարգսյանի պարագայում. Անի Սամսոնյան (տեսանյութ) Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածությունՄահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Արմենակ ՄելքումյանըԱրցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Մարտի սկզբին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի․ հարկ է խուսափել ծառերի վաղ էտումիցՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 7,2%-ով․ Պապոյան 2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3.3 անգամ, իսկ սպանության փորձերը՝ 3.6 անգամ․ ՎարդանյանԼույս աշխարհ է եկել ընտանիքի 11-րդ բալիկը Ինչ գործի շրջանակներում են Երևանում լայնածավալ խուզարկություններ իրականացվումԱվտովթարից ՊՆ զինծառայող է մահացել․ ավտոմեքենաներ են այրվել․ քրեական նորություններ (տեսանյութ) Այս պահին Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը նոր դատավորներ ունի Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըՍահմանափակ հարված կհասցնենք Իրանին, եթե կողմերը համաձայնության չգան միջուկային գործարքի շուրջ․ ԹրամփԲողոքարկման հնարավորություն չտրվեց․ ավտոտնակները քանդվել են առանց նախազգուշացման (տեսանյութ) Ուկրաինան կստանա եվրոպական կայանների չշահագործվող սարքավորումներԹուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Զելենսկին պատրաստ է փոխզիջման․ Հայցադիմում՝ ընդդեմ Օսիպյանի (տեսանյութ) Իրանի միջուկային ծրագրի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվի․ ԱրաղչիԱրցախյան շարժումը՝ 38 տարի անց․ վերադա՞րձ, թե՞ պատմության ջնջում. Ալեքսանդր Մանասյան (տեսանյութ) Փաշինյանն ԱՄՆ–ից վերադարձել է
Ամենադիտված