Դեդ Հասանի վրեժը. Աբխազիայում սպանվել է Աստիկ Սուխումցին
Հասարակություն
Աբխազական օրենքով գող Աստիկ Սուխումցին, ով վերջերս սպանված Դեդ Հասանի ոխերիմ թշնամին էր, սպանվել է կովկասյան այդ պետության տարածքում, երկուշաբթի օրը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Չէին հասցրել դեռ ավարտին հասցնել քրեական արքա Դեդ Հասանի հուղարկավորության արարողությունը, երբ սկսվեց քրեական կլանների միջև պատերազմը։ Ուսոյանի մահվան վրեժի առաջին զոհը 31-ամյա օրենքով գող Աստամուր Գուլիան է, ով ավելի հայտնի էր քրեական աշխարհում որպես Աստիկ Սուխումցի, երկուշաբթի օրը այս մասին գրում է Наша Абхазия-ն:
Համաձայն այդ տվյալների' Սուխումցի Աստիկը մահացել է հրազենային զենքից արձակած կրակոցից: Երբ նա փողոցում կանգնած է եղել, նրան է մոտեցել մի մեքենա, որի միջից էլ կրակ են արձակել վերջինիս ուղղությամբ:
Հունվարի 19-ին համացանցում հաղորդագրություն հայտնվեց, թե արյան փոխներարկման համար դոնորներ են պահանջվում: Սուխումցի Աստիկին ծանր վիճակով տեղափոխել էին հիվանդանոց, ուր և, չնայած գործադրված ջանքերին, հունվարի 20-ի գիշերը նա մահացել էր:
Նշվում է, որ Աստամուր Գուլիան պատկանում էր Դեդ Հասանին ընդդիմադիր կլանին; Նա որպես օրենքով գող թագադրվել էր դեկտեմբերի 10-ին Դուբայում, սակայն Ուսոյանի կլանը մերժել էր նրան որպես այդպիսին ճանաչելու մասին որոշումը և նրա ու նորաթուխ բոլոր օրենքով գողերի նկատմամբ հալածանքներ էր սկսել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը