Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Ովքե՞ր չեն ծխում հայկական շոու-բիզնեսից

Հասարակություն

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին աշխարհի շատ երկրներում նշվում է Ծխախոտից հրաժարվելու միջազգային օրը: Այս տարի այդ օրը նոյեմբերի 18-ին է (հիշեցնենք, որ ամեն տարի մայիսի 31-ին էլ նշվում է Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը, ինչին և անդրադարձել էինք մեր մայիսյան համարում): Այս առիթով էլ անդրադարձանք շոու-բիզնեսի չծխողներին, ովքեր մտածում են իրենց առողջության մասին և կախվածություն չունեն նիկոտինից: Ուրախալի է, որ մեր հայտնիների շրջանում չծխողները փոքրամասնություն չեն. իրենց երկրպագուներին էլ խորհուրդ են տալիս հենց նոյեմբերի 18-ից հրաժեշտ տալ ծխախոտին և այլ վնասակար սովորություններին:

Աշխարհում ծխախոտի պատճառով առաջացած քաղցկեղից մահացության թիվը կազմում է 90%, քրոնիկ բրոնխիտից՝ 75% և 25% է կազմում սրտի իշեմիկ հիվանդությունից մահացության թիվը:

Ամեն 10 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 մոլի ծխող (2020թ.-ից այդ ցուցանիշը կբարձրանա. ամեն 3 վայրկյանում կմահանա 1 մարդ):

Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհին երբևէ չի փորձել ծխել և երիտասարդ աղջիկներին ևս խորհուրդ է տալիս վերջ տալ այդ «թիթիզ» սովորությանը, քանի որ, ըստ նրա՝ դա էլ «թիթիզության» մի ձև է: Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն սկսել ծխել, Լիլիթը խորհուրդ է տալիս ընդհանրապես չփորձել:

Արմինկա

Երգչուհին ասում է, որ նախկինում ծխել է, բայց իրեն ավելի շատ չծխողների շարքն է դասում, քանի որ մինչ երեխա ունենալը թողել է ծխելը՝ անհանգստանալով իր ու ապագա բալիկի առողջության մասին: Երգչուհին կարծում է, որ եթե կարելի է առողջ ապրել, ուրեմն պետք է պայքարել նմանատիպ կախվածությունների դեմ:

Արամե

Արամեն տարիներ առաջ թեև փորձել է ծխել, սակայն դա այնքան էլ չի հրապուրել երգչին և նա լիովին հրաժարվել է ծխելուց: Նա շեշտեց, որ լավ գիտի, թե ինչն է իրեն օգտակար և ինչը՝ ոչ, ուստի եթե անգամ իր կողքին ծխում են, չի գայթակղվում: Երգիչը համոզված է, որ ծխելը թողնելու տարատեսակ միջոցներն անօգուտ են, կարևորը՝ ինքդ քեզ կարողանաս զսպել:

Զարուհի Բաբայան

Երգչուհին փորձել է ծխել, սակայն չի էլ հիշում, թե ինչու չի շարունակել այն: Նա պարզապես նկատեց, որ պահանջ չի զգացել՝ չնայած տհաճություն էլ չի զգացել: Զարուհին ևս վստահ է, որ նրանք, ովքեր իսկապես ուզում են հրաժարվել ծխելուց, կարողանում են դա անել, իսկ այսօր համատարած ծխելու մոլուցքը, ըստ երգչուհու, ինքնահաստատվելու մի ձև է:

Արմո

Երգիչը, ով արդեն 10 տարի ծխում էր, արդեն մեկ ամիս թողել է ծխելը. այն վնասում էր առողջությունն ու խանգարում երգելուն: Երգիչը ծխողներին խորհուրդ է տալիս իր պես կամքի ուժ դրսևորել և հրաժարվել վատ սովորությունից՝ փոխարենը զբաղվել սպորտով:

Ալլա Լևոնյան

Ալլա Լևոնյանը երբևէ չի ծխել և ցանկություն էլ չունի: Նա կարծում է, որ մեզանում ծխելը դարձել է նորաձև՝ հատկապես երիտասարդ աղջիկների շրջանում: Չնայած ամուսինը ծխում է, սակայն՝ ո´չ տանը և ո´չ երեխաների ներկայությամբ, քանի որ շատ զգույշ են նրանց առողջության հանդեպ: Երգչուհին խորհուրդ է տալիս հատկապես երիտասարդ աղջիկներին, ովքեր դեռ նոր պետք է մայրանան, մտածել սեփական և ապագա երեխայի առողջության մասին:

Լիկա Էլբակյան

Դերասանուհին ասաց, որ ներկայացումներում կան տեսարաններ, որտեղ ստիպված ծխում է, բայց առհասարակ դա իրեն չի հրապուրում: Նա համոզված է, որ ծխող մարդիկ աստիճանաբար սպանում են իրենց ու աղտոտում իրենց մարմնի տաճարը, ուստի խորհուրդ է տալիս մաքուր պահել այն:

Յանա

Հաղորդավարուհի Յանային առհասարակ չի գրավել ծխելու գաղափարը՝ չնայած շրջապատում ծխողները շատ են. ամուսինը՝ Սուրենը, ևս ծխում է: Հաղորդավարուհին վատ չի վերաբերվում ծխողներին, պարզապես վստահ է, որ ամեն մարդ պետք է գիտակցի դրա վնասակարությունն ու կամքի ուժ ունենա, որպեսզի կարողանա հրաժարվել ծխախոտից:

Էդգար Մանուչարյան

Ֆուտբոլիստի համար անհասկանալի է ծխելու ցանկությունը, քանի որ երբևէ չի փորձել ծխել: Չնայած ընկերները ծխում են, բայց ինքը երբևէ նման ցանկություն չի ունեցել: Էդգարը վստահ է, որ գիտակից մարզիկը պետք է հրաժարվի առողջությունը վնասող սովորություններից, իսկ ծխողներին ևս խորհուրդ է տալիս գիտակցել և չվտանգել առողջությունը:

Գայանե Ասլամազյան

Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ուսանողական տարիներին ծխել է, իր իսկ խոսքերով՝ մեծ և նորաձև երևալու համար: Սակայն շատ կարճ ժամանակ անց հասկացել է, որ դա իրենը չէ և հեշտությամբ էլ հրաժարվել է ծխախոտից: Գայանեն վստահ է, որ ծխելով չէ, որ մարդիկ պետք է քեզ լուրջ ընդունեն:

Ռոբերտ Արզումանյան

Բացի այն, որ մարզիկներին արգելվում է ծխել, Ռոբերտ Արզումանյանին ծխախոտը երբեք չի հրապուրել: Ֆուտբոլիստը խորհուրդ է տալիս ծխողներին չվնասել առողջությունն ու չծխել հատկապես երեխաների ներկայությամբ:

Աստղիկ Սաֆարյան

Աստղիկ Սաֆարյանը չծխողների բանակից է, նա դեմ է ոչ միայն ծխելուն, այլև առհասարակ ամեն տեսակի վատ սովորություններին: Երգչուհին ողջունում է բոլոր նրանց, ովքեր կամքի ուժ ունեն հրաժարվելու վատ սովորություններից:

Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմեն, ում երբեք ծխախոտը չի գրավել, կարծում է, որ ամեն մարդ ինքը գիտի, թե ինչն է իր համար լավ, և ինչը' վատ: Երգչուհին վստահ է, որ հատկապես ծխելուց պետք է զերծ մնան աղջիկները, ովքեր ապագայում մայր են դառնալու:

Նյութը՝ esyes.am-ի: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված