Սիրուշոյի ''I Like it''-ը՝ նոր մեկնաբանությամբ
Հասարակություն
Երգիչ Դավիթ Բադալյանն իր մեկնաբանությամբ ներկայացրել է Սիրուշոյի հայտնի “I like it” երգը: Կարճ ասած, համացանցի օգտատերերին հասանելի է երգի cover տարբերակը՝ Դավիթ Բադալյանի կատարմամբ:
Armstar.am-ի հետ զրույցում Դավիթը մեկնաբանեց իր նախաձեռնությունը. «Ասեմ, որ առհասարակ cover անելու գաղափար վաղուց կար, բայց մի տեսակ վախենում էի: Մտածում էի, որ չի ստացվի կամ վատ կընդունվի: Բայց վերջերս լսում էի Սիրուշոյի “I like it” երգը և մտածեցի՝ գուցե ստեղծեմ հայտնի հիթի իմ տարբերակը: Սիրուշոյին իրականում շատ եմ սիրում, ու ինչպես վերջերս էլ նշել եմ, ոչ թե իր «հասարակական դիրքի», այլ նրա ճաշակի ու երգեցողության համար»:
Այն հարցին, թե հետագայում սպասվում են այլ cover-ներ ևս, Դավիթն ասաց, որ դեռևս հստակ չէ: Հաստատ կլինեն իր գրած երգերը, որոնք «սպասում են իրենց հերթին»:
«Հասկանում եմ, թե ինչ է պետք տեղական կոմերցիոն հաջողության համար, բայց չեմ ուզում երգել այդ օրենքների համաձայն: Երգելու եմ այն, ինչ սիրում եմ: Հուսով եմ՝ կարդարացնեմ ինձ»,- եզրափակեց երգիչը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը