Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) 

ԲՏԱ նախարարը կարևորել է AWS-ի եվրոպական «սուվերեն ամպ»-ի գործարկումը՝ որպես տվյալների անվտանգության և նորարարության համադրություն

Հրապարակումներ

Amazon Web Services (AWS)-ը հայտարարել է ԵՄ-ի համար նախատեսված AWS European Sovereign Cloud «սուվերեն (ինքնիշխան) ամպային» ենթակառուցվածքի գործարկման մասին։ Նոր ամպային միջավայրն ամբողջությամբ տեղակայված է և կառավարվում է Եվրոպական միության տարածքում ԵՄ կարգավորումներին համահունչ՝ ֆիզիկապես և ճարտարապետության առումով առանձնացված AWS-ի այլ տարածաշրջաններից: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել զգայուն տվյալների և մետատվյալների նոր և բարձր պաշտպանություն, տվյալների ամբողջական տեղայնացում ԵՄ տարածքում, ինչպես նաև գործառնական և իրավական անկախություն՝ համապատասխանելով եվրոպական երկրների թվային սուվերենության պահանջներին։ «Սուվերեն ամպ»-ը նախատեսված է հատկապես պետական կառույցների, ռազմավարական նշանակության ոլորտների և բարձր կարգավորվող ճյուղերի համար՝ միաժամանակ պահպանելով AWS-ի ամպային և արհեստական բանականության առաջատար հնարավորությունների լիարժեք հասանելիությունը։

AWS-ը նաև հայտարարել է «սուվերեն ամպային» ենթակառուցվածքի ընդլայնման մասին՝ Գերմանիայից դեպի Եվրոպական միության այլ երկրներ, այդ թվում՝ Բելգիա, Նիդեռլանդներ և Պորտուգալիա։ Ընդլայնման նպատակն է ապահովել ենթակառուվածքի, մետատվյալների և տվյալների լիակատար տեղայնացում ԵՄ տարածքում և աջակցել իրական ժամանակում արագ ու արդյունավետ լուծումների կիրառմանը:

AWS European Sovereign Cloud-ի շրջանակում AWS Partners ընկերությունները պատրաստակամ են տրամադրել համապատասխան լուծումներ թե՛ նոր «սուվերեն ամպային», և թե՛ դրա էկոհամակարգի շրջանակում։ Մեկնարկային գործընկերների թվում են՝ Accenture, adesso, Adobe, Arvato Systems, Atos, Capgemini, Dedalus, Deloitte, Genysys, Kyndryl, Mistral AI, msg group, NVIDIA, SAP, SoftwareOne և այլ կազմակերպություններ։

AWS European Sovereign Cloud-ի գործարկումը լայն արձագանք է ստացել եվրոպական և միջազգային մակարդակում։ Մի շարք խոշոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ աջակցություն են հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով նախագծի կարևորությունը Եվրոպայի թվային ինքնիշխանության, տվյալների, մետատվյալների անվտանգության և նորարարական զարգացման համատեքստում:

AWS-ի հայտարարության մեջ ընդգրկված է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մեկնաբանությունը։ Նախարարն ընդգծել է սուվերեն ամպային ենթակառուցվածքների կարևորությունը՝ նշելով, որ դրանք համահունչ են Հայաստանի տեսլականին և ապահովում են տվյալների անվտանգությունը, նորարարության խթանումը և տնտեսական աճի խթանման հնարավորությունները:

Նշենք, որ Հայաստանը նույնպես խթանում է ամպային և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը և այդ ենթակառուցվածքի շուրջ ձևավորող էկոհամակարգը։ 2022 թվականին ԲՏԱ նախարարությունը և AWS-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում ամպային տեխնոլոգիաների ներդրման խթանմանը և պետական տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացմանը։ Այս համագործակցության, ինչպես նաև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի ներդրման շրջանակում 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը հաստատել է արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ընդլայնել ԱԲ լուծումների կիրառումը և ապահովել բարձր արտադրողականությամբ ռեսուրսների հասանելիություն Հայաստանում՝ մինչև 400 մլն դրամ պետական աջակցությամբ:

ԲՏԱ նախարարությունը շարունակելու է աջակցել Հայաստանում առաջատար ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը և կառավարության «Ամպայինը առաջինը» նախաձեռնության իրականացմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Ամենադիտված