Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը «Դուք ասեք՝ ձեր ծրագիրը տապալելու պատասխանատվությունը ո՞նց եք կրելու»․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանին» Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե «Որպես պաշտպանության նախարար՝ պատասխանատվության իմ բաժինն ունեմ, բայց այն կրում են նաև քրեական ենթամշակույթը ձևավորողները» Նոր մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած հերթական ինքնասպանության դեպքի մասին Այն, որ բանակում մшhերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում. Սուրեն Պապիկյան Չինաստանը կոչ է արել Մերձավոր Արևելքում շահագրգիռ կողմերին վերսկսել բանակցությունները Ոստիկանություն է տեղափոխվել 11 կին․ Երևանում կավատության կասկածանքով 30-ամյա տղամարդ է ձերբակալվել «Երկու աթոռի վրա նստելու փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում». ՌԴ սենատորը զգուշացրել է Հայաստանին ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա առթիվ Սինգապուրը յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքներին կտրամադրի ավելի քան 55,000 դոլար #ՈՒՂԻՂ․ Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը 

Թող ամեն տիրադավ նախ բարի լինի արձագանքելու ի՛ր կուսակրոնության ուխտի խախտումներին․ Տեր Սերոբ

Հրապարակումներ

Տեր Սերոբ քահանա Ազարյանն, ի պատասխան ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, գրում է․

«Պատասխան Հիւս. Ամերիկայի Արեւմտեան Թեմի առաջնորդ, Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հրապարակած գրութեան.

Հիւս. Ամերիկայի Արեւմտեան Թեմի առաջնորդ Արբազանը, թեմի առաջնորդական իր հանգամանքով՝ յընթացս երէկ գումարուած հոգեւորականաց ժողովին, ներկայացրել է 11 կէտերից բաղկացած պաշտօնական գրութիւն, որով ամբաստանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին զանազան մեղքերով։

Նախ, շատերի աչքերից երեւի վրիպեց, կամ ոմանք չնկատեցին, կամ նոյնինքն գրութեան հեղինակ Սրբազանը գիտակցաբար՝ իր հեղինակած այդ ամբաստանագրի մէջ նոյնիսկ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.» անունը, կամ նոյնիսկ «Ամենայն Հայոց Կաթողիկոս» տիտղոսը անգամ չի գրել, կամ երեւի գիտակցաբար զեղչել է։ Սա՝ ըստ երեւոյթին հետեւելով այն գերագոյն դաւաճանին եւ ազգի պառակտիչի պահանջին՝ որի համար որեւէ ընդունելի գրութիւն պէտք է լիներ այս տեսակի ամբաստանագիր գրել ընդդէմ Ամենայն Հայոց ընտրեալ եւ օծեալ հայրապետին։

Ազգային ճգնաժամի այս ծանր հանգրուանին՝ եւ համազգային կորուստների անվերջ շարանին ի տես, որեւէ «Եկեղեցու բարենորոգում» անուան տակ պառակտիչ եւ տիրադաւ այսօրինակ գրութեան համաժամանումը (timing) առնուազն կասկածելի է, եւ առաւելագոյնը հարուած է՝ Հայց. Եկեղեցու միութեան եւ անսասանութեան, երբ բոլոր գիտակից եւ հայրենատէր հայորդիների աչքերին յստակ է, որ դրա արմատը մեր ազգը պատուհասող եւ թուրքական աշխարհին լծորդող Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աթոռը գրաւած յանցագործ՝ ահաբեկիչ բռնապետն է։

Քանի բոլորս ականատեսն ու ականջալուրն ենք անցնող եօթ տարիների քանդարար աղէտներին, պատասխանում եմ գրութեան թուագրեալ կէտերին մէկ առ մէկ։

1. Արշակ Սրբազանին կապուած՝ առնուազն կասկածելի եւ անօրինական ձեւերով ձեռք բերուած, եւ նոյնապէս անօրինականօրէն հրապարակուած «դէպք»-ը կասկածների առիթ է ստեղծել Հայութեան լայն շրջանակների մէջ։ Որպէս դատարանում տարիներով աշխատող հոգեւորական եւ թարգմանիչ՝ առնուազն կասկածելի է այդ «դէպքի» հանգամանքներն ու համաժամանումը նիկոլական Եկեղեցու դէմ արշաւի եւ շանտաժի անհամար ձեւերի ու գոյների հետ առընչուած։ Որեւէ «փորձագէտ» չի կարողացել ապացուցել, թէ ներկայացուած նիւթը բնակա՞ն էր ոչ։

Արհեստական բանականութեամբ ողողուած այս դարաշրջանին, նման «նիւթեր» շատ են ներկայացւում դատարանում, եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների պէս երկրի անաչառ դատարանում, որը, ի տարբերութիւն նիկոլաբռնատիրական ռեժիմին՝ ԱՆՋԱՏ է գործադիր իշխանութեան կամայութիւններից, առնուազն նկատի պէտք է առնի այդ կասկածելի տեսանիւթի ժամանումը, վաւերականութիւնը, դրա ներկայացման օրինականութիւնը հանրութեան դիմաց, եւ

Շատ պարզ ասեմ՝ վաղը որեւէ հոգեւորական մասին ԱԲ-ով լաւապէս պատրաստուած անպարկեշտ կամ անբարոյական «տեսանիւթ» կարող է ներկայանալ որեւէ առաջնորդի գրասեղանին, դրան անմիջապէս հաւատալը, հակասող է օրէնքին, բանականութեան եւ Աստուածաշունչի տուած ուղղութեան։

2. Ես որեւէ տեղեկութիւն չեմ ստացել թէ որեւէ հոգեւորական պարտադրուել է իր մօր հետ մասնակցելու իշխանութեան դէմ քաղաքական ընդդիմադիր ցոյցի։ Բայց ակնյայտ է այս սուտը գոնէ այն հանգամանքով որ մինչեւ հիմա այն 30 քահանաներից ՈՐԵՒԷ մէկը նման ամբաստանութեամբ առաջ չի եկել, որ ինքն էլ պարտադրուել է նման գործարքի, ապա թէ ոչ վաղուց նման բան կ՚ասէին։

Դրա դիմաց սակայն որեւէ տիրադաւ «ցաւալիօրէն չիրազեկուեցաւ» երբ Գէորգ Սրբազանը բռնաճնշումների ենթարկեց իր թեմի քահանաներին։ Եւ ցաւօք որեւէ մարդ «չիրազեկուեցաւ» երբ Յովնան Սրբազան անցնող եօթ տարիների ընթացքում, քանիցս ու բազմիցս զանազան քահանաների խողովակներով ճնշումների ենթարկեց Տ. Սերոբ քահանային, որպէսզի մի տող անգամ չգրի հայրենաքանդ իշխանութեանց դէմ։ Վերջին օրինակները. Օգոստոս 18, 2025-ին եւ Նոյեմբեր 29, 2025-ին ։ Կարկինը աւելի լայն ու բազմակողմանի չբացեմ..։

3. Եթէ Վեհափառը պէտք է արձագանքի իր կուսակրօնութեան ուխտը խախտելու եւ զաւակ ունենալու մասին տիրադաւների պնդումներին՝ թող ամէն տիրադաւ նախ ԲԱՐԻ լինի արձագանքելու իրենց կուսակրօնութեան ուխտի բազմաթիւ խախտումներին, իգական կամ արական սեռի հետ սայթաքումներին, սեռական արկածախնդրութիւններին, զաւակներ ու ընտանիքներ, սիրուհիներ, եւ օֆշորային, բանկային, բիզնեսների եւ փողալուացման հետ կապուած ահաւոր եւ անվերջ սկանդալներին եւ յանցագործութիւններին։ Քրիստոնեան պէտք է զբաղի Ի՛Ր մեղքերով, եւ ոչ թէ այլոց մեղքերը մատնանշի։ Բարոյական մաքուր կեանքով ապրած մեղաւորս սա եմ տալիս որպէս քահանայական կեցուածք եւ յորդոր։

4. Վեհափառ Հայրապետը կարող է լուռ մնաց, բայց Եզրաս Սրբազանը լուռ չմնաց եւ տեղին արձագանգեց որ ԱԱԾ-ի կողմից պատրաստուած այդ շինծու թուղթը իր թուականին՝ (1986), չէր կարող լինել Հայերէնով, այն էլ Լենինգրադում այդ թուականին։ Որեւէ հոգեւորական իր ծառայութեան երկրի մէջ ծնած ու ապրած լինելով «գործակալ» չի դառնում, եթէ դրա մէջ քաղաքական շահարկումներ չկան հակառակ կամ ամբաստանող կողմից, ինչպէս անցնող հարիւրամեակին ամբաստանուել են Խորէն Ա. նահատակ կաթողիկոսը, նրա հետ նահատակուած բոլոր հոգեւորականները, Բաբգէն Կաթողիկոսը, Գարեգին Ա. Յովսէփեանց Կիլիկիոյ կաթողիկոսը, Վազգէն Ա. Կաթողիկոսը, եւայլն։ Դրա դիմաց որեւէ նիկոլական պատրաստ անգամ չէ դիմագրաւելու այն գործակալների եւ լրտեսների հոյլը որոնք ԳՈՐԾԱԿԱԼ են թուրքական իշխանութեանց, եւ որոնք մինչեւ օրս չեն հակադարձում որեւէ թուրքական բերանացի ասպատակումներին։ Պատճառը այն է, որ իրենց թղթածրարները չհրապարակուեն..։ Եթէ դաւաճանը ոմանց վրայ կոմպրոմատներ ունի, թուրքերն ու ազերիներն էլ իր ու իր իշխանութեան վրայ ունեն։

5. Մայր Աթոռի հաշուետութեան եւ թափանցիկութեան մասին այդ կէտը հանրայնացնելուց առաջ, դա կարող էր լուծել Եպիսկոպոսաց ժողովը։ Որպէս տարիներու Գերագոյն Խորհուրդի անդամ այդ հարցը կարելի էր ծեծել այնտեղ եւ բողոք ներկայացնել, եւ ոչ թէ յանձնել փողոցով կերակրուող կիսագրագէտ ամբոխի դատին, որոնք ամէն թաց ու չոր պատրաստ են այրել, միայն թէ որ դաւաճանի որոշմամբ եւ Մայիս 2025-ից յետոյ՝ «Կտրիճ»-ը հեռանայ, որ սրտի թեկնածուն գայ…։

6. Ազգային Եկեղեցական ժողով գումարումը կարելի է եւ տեղին բայց եթէ նկատի առնուեն հանգամանքներն ու խնդիրները որոնք ազգային աղէտներու ֆոնին, տեղին չեն։ Երջանկայիշատակ Վազգէն Ա. Վեհափառին վերջին տարիներին եւս՝ Ազգային Եկեղեցական ժողով չի գումարուել, նկատի առնելով Արցախեան շարժումը, Հայաստանի Երկրաշարժը եւ Սովետական Միութեան փլուզումն ու Հայաստանի Անկախութիւնը եւ ապա Արցախեան ազատամարտը։ Նոյն աղէտները տեղի ունեցան վերջին տարիներին, երբ նախ 44-օրեայ պատերազմը, ապա Քովիդի համաճարակը եւ մահերը, ապա Արցախի շրջափակումը եւ յանձնումը, եւ հարիւր հազարաւոր մարդոց ցեղասպանումն ու տարագրումը նոյն տարողութիւնն ու խոչընդոտները կը պարունակէին։

7. Ինչ որ ես տեղեակ եմ Հայց. Առաքելական Եկեղեցին Կանոնադրութիւն ունի։ Իսկ գալով քահանայ ձեռնադրութեանց մանրամասներին, ձեռնադրութիւնը որեւէ վիճակի մէջ տեղի է ունենում հետեւեալ ձեւերով.

Կաթոլիկ Եկեղեցու մէջ, այո Հռոմի Պապը ամէն մի ձեռնադրութիւն անձնապէս չի որոշում, բայց կանոնականապէս որեւէ թեմակալ առաջնորդ կամ կարտինալ ըստ կամս եւ անսահմանափակ իրաւունք չունի ցանկացած մարդու քահանայ ձեռնադրել բացի եպիսկոպոսաց հեղինակութեան հետ խորհրդակցութեան՝ որը հաղորդակից է Պապական իշխանութեան հետ։

Արեւելեան Ուղղափառ եկեղեցիների մէջ թեմակալ առաջնորդը իրաւունք ունի իր թեմէն ներս ձեռնադրութիւններ կատարելու, եւ նմանապէս որեւէ Ուղղափառ Պատրիարք անձնապէս իւրաքանչիւր ձեռնադրութիւն չի որոշում կամ հաւանութեան արժանացնում, բայց՝ դա չի արւում առանց պատրիարքական թոյլտւութեան, կամ չի կատարւում Սինոդից անկախապէս կամ կանոնական դրութեան հակառակ։ Նոյնն է պարագան Հայց. Առաքելական Ս. Եկեղեցուն երբ որեւէ քահանայական ձեռնադրութիւն տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ խորհրդակցութեամբ եւ հաղորդակցութեամբ։ Հոգեւորականի ձեռնադրութեան իմաստով Եկեղեցու վերջնական հեղինակութիւնը Կաթողիկոսն է, որպէսզի մի օր որեւէ հեռակայ առաջնորդ պարագաների բերմամբ՝ անհամատեղելի կամ անընդունելի սեռի կամ վարքի տէր մարդու չձեռնադրի, ըստ կամս։

8. Աւելի յիմար կէտ չէի կարող նկատել քան այս մէկը, որին արդէն մանրամասն անդրադարձել եմ իմ գրած նախկին յօդուածներիս միում։ Վեհափառ Հայրապետը Եկեղեցին ՉԻ քաղաքականացրել, գոնէ մի ստէք։ Երբ Հայոց Պետութիւնը գտնւում է գոյութենական էքսիստենցիալ վտանգի եզրին՝ Հայրապետը եւ իր բոլոր գիտակից եւ հայրենատէր ՈՒԽՏԱՊԱՀ հոգեւորականները լծուել են ՀԱՅՐԵՆԻՔԸ ազատելու թուրքական իշխանութեան խունտայի արկածախնդրութիւնից, որը Հայաստանն ու Արցախը պատերազմի տարին 44 օրեայ արիւնալի օրերին, մերժեցին պատերազմը դադարեցնել, Հոկտեմբեր 2020-ին երկու առիթներով, կոտորել տուեցին 5000 հայորդիներ մարելով նրանց արեւը իրենց դաւաճանական որշումներով։ 10,000 հայորդիներ դարձրեցին հաշմանդամ, (ՈՐՈՆՑից շատերին վերականգնման գործը Մայր Աթոռը ինքն կատարեց)։ Ապա առանց որեւէ խղճահարութեան կամ հայի ջիղ ունենալու, ԱՐՑԱԽը ափսէի վրայ յանձնեց Ադրբեջանին, անտուն դարձրեց 120,000 հայի, սահմաններից շրջաններ յանձնեց թուրքին, եւ միջանցք տրամադրեց ալիեւ կոչուածին։

Այս բոլորը ձեր կոյր աչքերին չեն երեւում ի հարկէ.. քանի անոնք են զոհուող, կոտորուող, մեռնողները…։ Մենք Լոս Անջելեսում քէֆ ու պարահանդէսներ սարքենք եւ սուրճ խմենք որպէս «քրիստոնեայ»…։

«Խաղաղութիւն» կոչուած միայն ու միայն միֆ ու նիկոլական ՍՈՒՏ է։ Ոչ մի խելքը գլխին հայ չի հաւատում այսօրուան իրավիճակով բերուած «խաղաղութեան» երբ գերագրնապէս զինուած Ադրբեջանը ձեր հետ խաղաղութիւն չի ուզում, Հայաստանն է ուզում..։ Արցախի այսօրուան ունեցած «խաղաղութեան» պէս։ Եթէ խաղաղութիւն ուզում է հայը, պէտք է ազգովին միաբանուի ԶԻՆՈՒԻ, մի բան որ այսօրուան թուրքախունտան անկարելի է որ անի։

9. «Շատեր» բառը խիստ յարաբերական եւ անորոշ է։ Ես էլ կարող եմ ՇԱՏ ԱՒԵԼԻ ու ԲԻՒՐԱՒՈՐ ՇԱՏԵՐԻ մասին վկայակոչել որ Վեհափառ Հայրապետին դէմ տարիներով կը պղծագրեն ամէն մեղք, հայհոյանք, խծբծանք եւ վարկաբեկում.. Ինչո՞ւ բացարձակապէս կոյր էք Հայց. Առաքելական Եկեղեցու Ծայրագոյն Պատրիարքին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցէին ուղղուած այդ ուղղութեամբ, սկսած ՆՀՆՀ-ից մինչեւ այսօր երբ լուռ էիք…։

10. Բացարձակապէս համաձայն չեմ ոչ ես, եւ ոչ միլիոնաւոր հայորդիներ։ Մայիս 2025-ի Եկեղեցու դէմ արշաւի օրերից սկսած, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վեհափառ Հայրապետի հեղինակութիւնը ահաւոր աճ եւ գերագոյն խոյանք արձանագրեց։ Եթէ որեւէ մարդ յաւակնի ասել թէ Հայրապետը «հեռացած է ժողովուրդէն՝ մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն»՝ ապա թող բարի գտնուի ԹԵՄԻ առաջնորդը տեսնելու թէ քանի տասնեակ հազար հայեր հեռացած են Հայց. Եկեղեցիէն Արեւմտեան Թեմի տարածքում, խորհրդակատարութեան սակերի, որոշ հոգեւորականների անտարբերութեան, թեմի կեանքում հոգեւոր կեանքը ՄԵՌԵԱԼ տառի վերածելու, եւ ամէն բան ձեւականութեան, պատկերներով հոգեւորութիւն ներկայացնելու PHOTO-OP (վա՜յ, նայեցէք եկեղեցին ինչ լիքն է), տրամաբանութեամբ գործելու, երբ մենք ՏԱՐԻՆԵՐՈՎ խնդրեցինք որ հոգեւորութեան գործին զարկ տրուի, ինձ հրաւիրեն քարոզելու, ուսուցանելու, աշխատելու աղանդների դէմ, պայքարելու եւ հոգեւոր կեանքի ընթացք տալու… Ի ԶՈՒՐ, ի զուր….։ Մեր պէս հոգեւոր բարոյական ու նուիրեալ քահանային ՏԵՂ ՉԿԱՐ ու ՉԿԱՅ։ Ձեր աչքի գերանին պէտք է նայէիք, երկու չափ ու կշիռ օգտագործողդ դա պէտք է ասէիք հաւատացեալ ժողովուրդին միլիոնանոց հայաշատ Արեւմտեան Թեմում։

11. Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին եւ Վեհափառ Հայրապետը երբէք հակապետական դիրքորոշում եւ առճակատում չի ունեցել Հայոց ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ դէմ։ Զարգացած մարդ էք, բայց անկարող էք զատորոշել պետականութիւնն ու իշխանութիւնը։ Եկեղեցին նոյնիսկ որեւէ իշխանութեան հետ խնդիր չունի ու չի յարուցել։ Գերագոյն դաւաճանն է որ խնդիր յարուցեց Հայց. Առաքելական Եկեղեցու դէմ սկսած Մայիս 2025-ին, երբ Ալահշյուքուր Փաշազադէն, (այսինքն փաշօղլիի պապան) ամբաստանեց Հայց. Եկեղեցին ահաբեկչութեան, մարդասպանութեան եւ ռեվանշիզմի մէջ։ Որի դիմաց, ի հարկէ, դուք՝ որպէս արքեպիսկոպոս ԼՈՒՌ մնացիք մինչեւ այսօր, եւ թմբկահարում էք ադրբեջանական նարատիվը..։

12. Քանի 12-րդ կէտ չէք աւելացրել, ես աւելացնեմ։ Խնդրեմ լուռ տուէք ձեր «գիտակ» եւ «օրինագէտ» գործընկեր Գէորգ տիրադաւին՝ որ Թեմի առաջնորդութիւնից ազատման համար, դատ չեն բացում Հայց. Առաքելական Եկեղեցու դէմ, երբ այդ նոյն Եկեղեցին զինք նշանակել է այդ պաշտօնին, ինչպէս որ քահանայ մը դատի չի տալիս իր եպիսկոպոսին, երբ նա նոյնիսկ անիրաւաբար պաշտօնազրկում է քահանային։

Տարիներով ատուածիս եւ մէկուսացուածիս կողմէ ձեզ խոնարհաբար խորհուրդ կուտայի որ ատելավառ նիկոլականներին քարոզ կարդայիք՝ որպէսզի դադարեցնեն իրենց արշաւը, հայհոյալից ընթացքը եւ ատելավառ լեզուն Մայր Աթոռի, Վեհափառ Հայրապետի եւ հարիւրաւոր ուխտապահ հոգեւորականների դէմ որոնց համար Հայրենիքը, Հաւատքը, Արցախը, Պահանջատիրութիւնը, Ցեղասպանութիւնը եւ նման սիւներ՝ անկորնչելի արժէքներ են, մի անպէտք իշխանութեան ի դէմ, որի արժէքը արտացոլւում է «Երկրի Հակառակ Կողմը» պղծագրութեան էջերով եւ Երեւանի այլասերուած սերունդի մատուցած երգ ու պարով եւ արժէքներից հեռացնող այլ թմրանիւթերով։

Եւ այո. «Տիրոջ տան հանդէպ նախանձախնդրութիւնը զիս կլանեց» (Սաղմոս 68։10) …Աւելի շատ, աւելի ուժեղ, աւելի տարողունակ եւ լոյսով ողողուն քան որեւէ կուրութիւն, այլասերում եւ պաշտօնի ու գահի ու աթոռի մարմաջ…»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուռուցքաբանը նշել է քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող թեյըՖինլանդիայի նախագահը բացատրել է՝ ինչու Ուիթկոֆն ու Քուշները դեռ չեն այցելել ԿիևԷբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը «Դուք ասեք՝ ձեր ծրագիրը տապալելու պատասխանատվությունը ո՞նց եք կրելու»․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը դիմել է ՌուսաստանինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե «Որպես պաշտպանության նախարար՝ պատասխանատվության իմ բաժինն ունեմ, բայց այն կրում են նաև քրեական ենթամշակույթը ձևավորողները»Եվրամիությունը Ուկրաինային 6,1 միլիարդ եվրո կտրամադրիՆոր մանրամասներ՝ ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած հերթական ինքնասպանության դեպքի մասինՊուտինը երկուշաբթի կընդունի Հնդկաստանի արտգործնախարարինԱյն, որ բանակում մшhերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում. Սուրեն ՊապիկյանՉինաստանը կոչ է արել Մերձավոր Արևելքում շահագրգիռ կողմերին վերսկսել բանակցությունները ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Ուկրաինային հասցված հարվածների մասինԲեսենթը վերջնագիր է ներկայացրել Իրանին և նշել ԱՄՆ-ի գլխավոր նպատակըՈստիկանություն է տեղափոխվել 11 կին․ Երևանում կավատության կասկածանքով 30-ամյա տղամարդ է ձերբակալվել«Երկու աթոռի վրա նստելու փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում». ՌԴ սենատորը զգուշացրել է ՀայաստանինՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա առթիվՍինգապուրը յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքներին կտրամադրի ավելի քան 55,000 դոլար#ՈՒՂԻՂ․ Սուրեն Պապիկյանի ճեպազրույցըԹրամփի՝ Կիմ Չեն Ընի հետ մերձեցման փորձը խորացրել է Ասիայում ԱՄՆ-ի հուսալիության վերաբերյալ կասկածներըԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը տարվա արդյունքներով «Ես չեմ նահանջելու, գնալու եմ բանակում մի շարք երևույթներ արմատախիլ անելու հետևից»․ Պապիկյան«Մենք պետք է ամեն կերպ պատրաստենք մեր պահեստազորը․ այլընտրանք չկա»․ Սուրեն Պապիկյան Փաշինյանը փաստացի ասում է՝ Տիգրանաշենի համար պայքարը պատերազմ կբերի․ այսօր նա հերթական անգամ ստեց «Պետական քաղաքականությունը ձեր չորրորդ դասարանի շարադրություններից շատ չի տարբերվում»․ ԽամոյանՎրաստանի նախկին վարչապետին նոր մեղադրանք է առաջադրվել Հնդկաստանը Ֆրանսիայի հետ բանակցություններ է սկսել վեցերորդ սերնդի կործանիչի ստեղծմանը մասնակցելու շուրջԱնտառային հրդեհի պատճառով ավելի քան 40 հազար մարդ տարհանվել էԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայինՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին Կասեցվել է «Ֆուդ Մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ Գեղամ Մանուկյան․ «Աղանդավորագույն մանիպուլյատոր պետք է լինես, որ բանակում զոհերի պատճառը խաղաղությունը համարես»«Մինչև 2031-ը պետությանը պետք է վերադարձվի շուրջ 2 մլրդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույք». ՓաշինյանՄեծամորի ԱԷԿ-ը կփակվի՞․ Զախարովայի կոշտ հայտարարությունը. Լավրովը զգուշացնում է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ինԵվրոպացի մի շարք առաջնորդներ ժամանել են ԿիևԵվրամիությունը Ուկրաինային հերթական խոստումներն է տվելՓաշինյան․ «Գործադիրը հրաժարվեց դատական համակարգի վրա ազդեցությունից, իսկ այդ տեղը զբաղեցրին մաֆիոզ շրջանակները»Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները ԶԼՄ․ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Մերձավոր Արևելքում կայունության պահպանմանըԻրանցի հաքերներն անջատել են Մեծ Բրիտանիայի էլեկտրակայանըԱրամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ ՄանուկյանԱՄՆ-ը գաղտնազերծել է նոր AIM-424 հրթիռըՌուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ֆիտոսանիտարական հսկողության հարցերը. ՕվերչուկՀանձնաժողովը պատժամիջոցները կիրառում է հավասարապես՝ առանց խտրականության․ ՀՌՀ «Հերիք չի՝ վարչապետ չեմ, հլը մի հատ էլ եսիմինչ եմ, բա ոնց ա լինելու»․ Նիկոլ Փաշինյան «Գնդերեցների աշխատանքը չի դադարեցվել, նրանք կշարունակեն աշխատել». Փաշինյան «Նախջևան» ասելու համար էլ նախկիններն են մեղավոր․ Մանուկյանը՝ Փաշինյանի ադրբեջանական տերմինի մասին «Փաշինյանի բանակցային ոճը «կամ պատերազմ, կամ զիջում» է․ նա չի տեսնում երրորդ տարբերակը. ԿարապետյանՌուսաստանում հայտարարել են Ուկրաինայի ԶՈւ հարձակումների ուղղության փոփոխության մասին
Ամենադիտված