Միայն ՀՀ խամաճիկ ղեկավարությունն է փորձում թոզ փչել՝ պնդելով, թե իբր «Թրամփի ուղին» որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ․ Արմեն Այվազյան
ՀրապարակումներՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցը Euromedia24–ին և կից գրել․
Այս հարցազրույցիս ընթացքում արծարծվել են հետևյալ հիմնական հարցերը.
1. «Թրամփի ուղու» վերաբերյալ ի հայտ եկած նոր տվյալները և դրանց բացարձակ անհամատեղելիությունը Հայաստանի պետականության և բուն գոյության հետ։ Ի դեպ, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները «Թրամփի ուղին» և Զանգեզուրի միջանցքը նույնացնում են և հենց այդպես էլ անվանում՝ «Զանգեզուրի միջանցք»։ Միայն ՀՀ խամաճիկ ղեկավարությունն է փորձում թոզ փչել հայ հասարակության աչքերին՝ պնդելով, թե իբր այդ «ուղին» որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ։
2. Իրանում բռնկված խռովությունը, դրա ճնշումն ու մարումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Թրամփի խոստացած հարվածների չկայացման կամ հետաձգման պատճառները։
3. «449–451 թթ. հայ–պարսկական պատերազմը.
ուսումնամեթոդական ուղեցույց և դիդակտիկ նյութեր» (Երևան, 2025, 46 էջ) իմ հեղինակած ձեռնարկի հրապարակման անհրաժեշտությունն ու դրա նպատակները։
Քննարկվող բոլոր թեմաները վերաբերում են Հայաստանի ռազմավարական անվտանգության կենսական խնդիրներին և բոլորիցս պահանջում են սթափ ու պատասխանատու ընկալում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)