Տաքսու վարորդն ասաց՝ եթե Եռաբլուր գնացող ծնողից էլ պիտի գումար վերցնեմ, էլ ապրում եմ՝ ինչ անեմ․ հերոսների մայր
Հրապարակումներ
44–օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած Ալլա Աբրահամյանը գրել է․
«Այսօր Էջմիածինից տաքսի պատվիրեցի, որ գնամ Եռաբլուր, իմ երկու որդիների շիրիմին։ Վարորդը 30–ին մոտ տղա էր, ասեց խնդրում եմ չեղարկեք պատվերը, եթե պանթեոն գնացող ծնողից էլ պիտի գումար վերցնեմ, էլ ապրում եմ՝ ինչ անեմ։
Ես մնացի զարմացած գումարի չափը քիչ չէր 4100 դրամ,բայց չվերցրեց գումարը։
Եռաբլուրից տուն հետ գնալուց նորից պատվիրեցի, եկավ մի պապիկ, հասցրեց տուն գումարը չվերցրեց, ասեց քո բալեքն ու մնացած տղերքը ամեն ինչի համար թանկ գին են վճարել։
Հուսանք հայի տեսակը դեռ կա ու կպահպանվի։
Աստված օրհնի ձեր ընտանիքները»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)