Պատգամավորը կնոջը բռնաբարեց նիստերի դահլիճում
Աշխարհ
Բոլիվիայի սոցիալիստական կուսակցության նիստի ընթացքում, որին ներկա է եղել պատգամավոր Դոմինգո Ալկիբիա Ռիվերան, մասնակիցները օգտագործել են ալկոհոլ, որը բացասական ազդեցություն է ունեցել կանանցից մեկի վրա: Նիստի ավարտին նա չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել. ընկել է գետնին: Մի քանի աշխատակիցներ օգնել են նրան` նստեցնելով աթոռին, և հեռացել: Օգտվելով բոլորի բացակայությունից` պատգամավոր Դոմինգոն բռնաբարել է կնոջը: Փաստն արձանագրել է կառավարության շենքի տեսախցիկը, այնուհետև տեսաֆիլմը հայտնվել է համացանցում:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը դատապարտել է պատգամավորի արարքը և նրան ուղարկել արտահերթ արձակուրդի: Գործով զբաղվում է Բոլիվիայի դատախազությունը:
Դիտեք տեսանյութը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան