Զառա Արամյանի դստեր նոր հուզիչ գրառումը
ՀրապարակումներՀՀ Ժողովրդական արտիստ Զառա Արամյանի դուստրը՝ Էլեն Գասպարյանը մայրիկի մահվան կապակցությամբ նոր գրառում է արել․ «Սպասում էի, որ լավանաս, ի վիճակի լինես հեռախոսդ բռնել, որ ասեի` մամ, մի հատ փոստ եմ արել, նայիր (որովհետև ամեն ինչում առաջնային էր քո կարծիքը, քննադատությունը, խորհուրդը...), Իսկ դու նայեիր ու ասեիր` Էլենս, դու իմ կյանքն ես, իմ կեսը, իմ սորտը, իմ ընկերուհին, իմ լավագուն տարբերակը։
Միշտ հպարտացել ու երջանկացել եմ, երբ ինձ նմանեցրել են քեզ, միշտ փորձել եմ ավելի նման լինել, որովհետև իմ իդեալն ես, հպարտությունը, մեծ օրինակը... Հիմա չնայած որ չեմ հավատում, որ էս ամենը իրական է, միևնույն է` ինչ որ ուրիշ ձևով եմ արդեն ամեն ինչը հիշում, ու էլ արդեն չգիտեմ, թե ինչ ձևի ժպիտ է լինելու դեմքիս, երբ ասեն` շատ նման ես մամաիդ»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը