Վրաստանում ձերբակալվել են օտարերկրացիներ
Վրաստան
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայության և սահմանային ոստիկանության աշխատակիցները Վրաստանում ձերբակալել են 14 օտարերկրյա քաղաքացու, հայտնում է Грузия Online-ը:
Համատեղ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում Ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը և սահմանային ոստիկանությունը ձերբակալել են Բանգլադեշի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Մարոկոյի, ընդհանուր առմամբ, 14 քաղաքացու:
Պարզվել է, որ ձերբակալվածները երկրում գտնվել են առանց օրինական հիմքերի՝ համաձայն «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի:
Նրանք խախտել են ապաստան տրամադրելու ընթացակարգով նախատեսված պայմանները և մի քանի տարի երկրում գտնվել են առանց օրինական հիմքերի:
Ձերբակալվածները չեն օգտվել արտաքսման որոշման մեջ նշված պայմաններից, որոնք ենթադրում են երկրից կամավոր հեռացում, ինչի հետևանքով Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել ձերբակալել նշված անձանց:
Որոշման կատարումն ապահովելու համար ձերբակալվածներն այժմ գտնվում են միգրացիոն ծառայության ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ հետագայում ծագման երկիր վերադարձնելու նպատակով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)