«Առավոտ». Քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համար սկսվեց հացադուլով
Հայկական Մամուլ
Երեկ քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համար սկսվեց Գիտությունների ազգային ակադեմիայի
դիմաց հացադուլով: «Իշխանություններից պահանջում եմ ապահովել քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը: Դիմել եմ պետությանը, որ քաղաքացիների առջև իր պարտականությունը կատարի: Վստահ եմ, որ իրավունքը օրենքից ավելի բարձր կատեգորիա չէ»,- Aravot.am-ին ասաց Անդրիաս Ղուկասյանը: Նա նորից կրկնեց, որ բավարարված չէ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ իր դիմումի վերաբերյալ որոշումից: Հիշեցնենք, որ նա հանձնաժողովից պահանջել էր անվավեր ճանաչել գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի՝ նախագահի թեկնածության գրանցումը: «Առավոտ»-ի հարցին՝ ի՞նչ արձագանք է սպասում իշխանություններից, նա պատասխանեց. «Հայտարարում եմ հացադուլ՝ պետությունից պահանջելով վերանայել իր դիրքորոշումը ընտրություններն անցկացնելու վերաբերյալ: Պետք է ապահովեն ազատ ընտրելու իրավունքը: Իշխող ռեժիմները, որոնք չեն կարողանում ազատ ընտրություններով ընտրվել, ստիպված են հարկադրել հանրությանը, որ իրենց ընտրեն, ու ղեկավարվում են՝ ուժը ծնում է իրավունք գաղափարախոսությամբ: Իրենք կարող են որեէ բան փոխել իրենց դիրքորոշման մեջ մի այլ ուժի ազդեցության տակ: Հացադուլն այն միջոցն է, որ հարկադրելու է նրանց դիրքորոշման փոփոխություն»: Նախագահի թեկնածուն չբացառեց, որ հացադուլը կշարունակի ողջ քարոզարշավի ընթացքում: «Այն անժամկետ է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին